Տեղի ունեցավ «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2012թ.» խորհրդաժողովը

Նոյեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցավ «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2012թ.» խորհրդաժողովը: Այն կազմակերպել էին Երևանի Եվրոպական Ուսանողական Ֆորում երիտասարդական հասարակական կազմակերպությունը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը:

 

Այս ինտերակտիվ երիտասարդական ծրագիրը իրենից ներկայացնում է ԵՄ Խորհրդարանի գործունեության քաղաքական մոդելավորումը, որի թեման է «Եվրոմիության քաղաքականությունը Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ. հնարավորություններ և մարտահրավերներ»: Խորհրդաժողովին մասնակցելու համար շուրջ 250 դիմորդներից ընտրված 100-ից ավելի երիտասարդներ Հայաստանից և արտերկրից ստանձնել էին ԵՄ խորհրդարանի պատգամավորների և այլ եվրոպական քաղաքական պաշտոնյաների դերերը: Մասնակիցները նախապես բաժանվել էին համապատասխան քաղաքական խմբերի, որոնք ներկայացված են իրական ԵՄ Խորհրդարանում: Խորհրդաժողովը բաղկացած էր երկու մասերից, որոնց ընթացքում հաջորդաբար քննարկվեցին Ուկրաինայի և Հայաստանի առաջընթացը ԵՄ-ի Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում: Յուրաքանչյուր մասում մասնակիցները ներկայացրին իրենց զեկույցները, որոնց հաջորդեցին քննարկումներ զեկույների և մասնակիցների կողմից առաջարկված բանաձերի շուրջ: Մոդելի նպատակն էր խթանել քաղաքացիական ակտիվութունը և բարելավել Եվրոմիության մասին գիտելիքները երիտասարդության շրջանակում:

 

 

Հանրային թղթակից՝ Նվարդ Լոռյան

Աղբյուրը՝ Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել