Մովսես Խորենացու մեդալով պարգևատրումներ՝ մի քանի անձանց

Սերժ Սարգսյանի մարտի 2-ին ստորագրած հրամանագրերի համաձայն մի քանի անձիքվ Մովսես Խորենացու մեդալով են պարգևատրվել: Մասնավորապես՝

կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փոլի Փափազյանը,

կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար «Այբ» դպրոցի փոխտնօրեն Սիլվիա Նաջարյանը,

մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար ռեժիսոր, սցենարիստ Էլմիաննա Հեքեքյանը, 

մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեներգեցողության թիվ 2 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գայանե Գեղամյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել