Լվացքատան մուտքի մոտ գտնվող աղբարկղից հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթ. ՔԿՎ

Մարտի 22-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, լվացքատան մուտքի մոտ գտնվող աղբարկղից հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթ, որում առկա էր 7000 ՀՀ դրամ և դեղնականաչավուն, մանրեցված, բուսական զանգվածով լցված 6 փաթեթ, յուրաքանչյուրը՝ 4 գրամ քաշով:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հիմնավորվել է, որ փաթեթը բնակելի գոտու տարածք է անցկացրել հիմնարկի պայմանագրային աշխատակիցներից մեկը՝ դատապարտյալ Վ. Ս-ին փոխանցելու նպատակով:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել