«Ազգային հերոս» կոչման հետ կապված խնդիրը լուծելու համար կփոփոխվի Սահմանադրությունը. ԱԺ արտահերթ նիստը

Այժմ ընթանում է Ազգային ժողովի արտահերթ նիստը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը առաջարկեց, որպեսզի նիստը ընթանա առանց ընդմիջման, սակայն դրան առարկեց «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների անդամները:

«Սա մեր աշխատավայրն է, եթե ինչ-որ մեկը շտապում է՝ թող գնա»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը՝ «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցի երկրորդ քննարկման ժամանակ հայտարարեց, որ «Ազգային հերոս» կոչման հարցը կարգավորելու համար հետագայում փոփոխություններ կնախաձեռնվեն Սահմանադրության մեջ:

Խնդիրը նրանում էր, որ 2015 թվականին ընդունված Սահմանադրության մեջ չկա «բարձրագույն կոչում» սահմանումը, ինչը խառնաշփոթ է առաջացրել, իսկ կառավարությունը չի կողմնորոշվում՝ «ազգային հերոս» բարձրագույն կոչումը ներառել «պատվավոր կոչումների» շարքում, թե պետական պարգևների շարքում. «Մենք գտանք, որ պետք է հետագայում ունենանք պարգևատրմամբ տրվող առանձին «ազգային հերոսի» կոչում, բայց քանի որ 2015 թվականի Սահմանադրության հետ խնդիր կունենանք, որոշեցինք հարցն առկախել, հետագայում փոփոխություն նախատեսել Սահմանադրության այդ հոդվածում: Ընդ որում այդ հոդվածը կարող է փոփոխվել առանց հանրաքվեի: Այժմ նախագծում մնացել է հին կարգավորումը, ըստ որի անձի բարձրագույն պարգեւատրումը հայրենիքի շքանշանով պարգեւատրումն է եւ նախատեսված է, որ հայրենիքի շքանշանով պարգեւատրված անձը համարվում է «ազգային հերոս»:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել