ՄԻԵԴ-ի Հայաստանի վերաբերյալ կայացրած վճիռների կատարման մասին աշխատանքային քննարկում կանցկացվի

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 21-ին որոշում է ստորագրել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանի վերաբերյալ կայացրած վճիռների կատարումը․ վատ վերաբերմունքի արդյունավետ քննություն» խորագրով աշխատանքային քննարկում անցկացնելու մասին։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Համաձայն ՀՀ Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
2018 թվականի մարտի 20-21-ը «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանի վերաբերյալ կայացրած վճիռների կատարումը. վատ վերաբերմունքի արդյունավետ քննություն» խորագրով աշխատանքային քննարկմանը մասնակցելու նպատակով Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահի, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավարի, ինչպես նաև Հռոմի գլխավոր զինվորական դատախազի՝ Հայաստանի Հանրապետություն այցը կազմակերպելու կապակցությամբ պաշտոնական ճաշի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների, հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը և այլ ծախսեր՝ 395 հազար դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած հաշվետվությունների»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել