Մեծ Բրիտանիայում ապօրինի հարստացածների որսը սկսված է

Միացյալ Թագավորության անվտանգության հարցերով նախարարը նշում է, որ Միացյալ Թագավորությունում բնակվող Ռուսաստանցի օլիգարխները ստիպված կլինեն իրենց թանկարժեք ապրելաերպի վերաբերյալ, բացատրություններ ներկայացնել: Այս մասին գրում է BBC-ին:

Պաշտոնյաների կողմից  կասկածելի հիմքերով ձեռքբերված գույքը, որի արժեքը գերազանցում է 50 000 բրիտանական ֆունտ ստեռլինգը, կարող է բռնագրավվել պետության կողմից. բրիտանական «Թայմս» ամսագրի հետ զրույցում նշում է Բեն Ուոլլասը: Նա ավելացնում է, որ արտասահմանցի  հարուստ հանցագործները իրենց վրա են զգալու «կառավարության ողջ ուժը»:

Հաշվարկված է, որ  տարեկան կտրվածքով Միացյալ Թագավորությունում անօրինական կերպով   «լվացվում է» 90 միլիարդ ֆունտ ստեռլինգ:

2018 թվականի հուվարի 31-ից  ուժի մեջ մտած «Բացատրություն չունեցող հարստության մասին» հրամանները հարստություն ունեցող մարդկանց պարտադրում են բացատրություններ ներկայացնել իրենց եկամուտների աղբյուրների վերաբերյալ, եթե պետական մարմինները հիմքեր ունեն ենթադրելու, որ եկեմուտները ստացվեն են կոռուպցիոն ճանապարհով:

Հրամանները  կառավարական պաշտորնյաներին հնարավարություն են ընձեռում բռնագրավելու ակտիվները, այդ թվում սեփականությունը մինչև դրանց վերաբերյալ հաշվետվություններ ստանալը: Հարցազրույցի ժամանակ անվտանգության նախարարը զգուշացրեց. «Մենք կգանք ձեր և ձեզ պատկանող ունեցվածքի հետևից և կբարդացնենք  ձեր գոյության համար նպաստող պայմաններ ստեղծող միջավայրը»:

Համաձայն «Թայմս» ամսագրի բազմաթիվ թիրախներ արդեն իսկ կանխորոշվել են:

Փաստերն այն մասին, որ  միջազգային բնույթ կրող կազմակերպված հանցավորության գործունեությունը հաճախ անպատժելի է մնում,   հաստացվեցին անվտանգության նախարարի կողմից: Իր խոսքում նախարարը հղում է արել Laundromat-ի (լվացքատուն) գործին, որը վերաբերվում է հանցագործության պլանի, երբ Միացյալ Թագավորությունում գործող  կեղծ ընկերությունները օգտագործվում են արևմտյան բանկերում  ռուսաստանյան փողերը լվանալու համար:

Այս հարցի վերաբերյալ բրիտանական  կառավարության տեսակետը հետևյալն է. «Մենք գիտենք, որ նրանք գործել են, բայց այլևս չենք հանդուրժելու նրանց գործունեությունը»: 

Ինչ են «Բացատրություն չունեցող հարստության մասին» հրամանները.

  1. Բացատրություն չունեցող հարստության մասին հրամանը  քաղաքացիական հետաքննող ուժ է, որը մարդկանցից պահանջում է բացատրություններ ներկայացնել  որոշակի ակտիվների սեփականության վերաբերյալ: Հարկ է նշել, որ այս հրամանը անմիջականորեն չի թույլատրում բռնագանձում:
  2. Բացատրություն չունեցող հարստության մասին հրամանը «հարկադիր գործակալություններին»  իրավունք է վերապահում կիրառելու հարկադրանքի միջոցներ: Միացյալ Թագավորությունում և Ուելսում այդպիսի մարմիններ են  Ազգային քրեական գործակալությունը  և  Ֆինանսները ղեկավարող իշխանությունը:
  3. Հրամանին կեղծ պատասխան ներկայացնելը համարվում է հանցագործություն:
  4. Բացատրություն չունեցող հարստության մասին հրամանով ձեռք բերված ապացույցները կարող են օգտագործվել քաղաքացիական և քրեական դատավարություններում:

Պատրաստեց Նարեկ Ենոքյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել