Բերման է ենթարկվել Հայկ Բարսեղյանը

Քիչ առաջ Հյուսիսային պողոտայից ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել  «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին՝ «SOS» հաղորդման ռեժիսոր Հայկ Բարսեղյանը:

«Հայկ Բարսեղյան անուն-ազգանունով քաղաքացին ոստիկանության բաժին է բերվել սառը զենք կրելու կասկածանքով»,-Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

Նա նաև նշեց, որ երիտասարդը բաժին է բերվել րոպեներ առաջ և թե նրա մոտ սառը զենք իսկապես եղել է թե ոչ՝ դեռ չեն կարող ասել։

Այս ամենը Հայկ Բարսեղյանը նկարահանել է ֆեյբուքյան իր էջի ուղիղ միացումով։

Posted by Hayk Barseghyan on Mittwoch, 21. März 2018

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել