100 հազար դրամի չափով տուգանք՝ ֆիզիկական անձանց համար, 200՝ պաշտոնատար անձանց համար

Վարաչական իրավախախտումների վերաբերյալ 112.5 հոդվածը սահմանում է, որ կենդանիների, կենդանական ծագմամբ մթերքի և հումքի, անասնաբուժական պետական հսկողության ենթակա այլ բեռների միջազգային փոխադրումներ  իրականացնելիս անասնաբուժական կանոնները խախտելը, ինչպես նաև դրանց անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկելը` առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` 100 հազար դրամի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` 200 հազար դրամի չափով:

Հանրապետության տարածքում պետական անասնաբուժական վերահսկողության ենթակա ապրանքների ա տեղափոխումը, ընդունումը, պահպանումը և իրացումը առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ 20 հազար դրամի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` 30 հազար դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել