Ոստիկանության ՊՊԾ գնդի 5-րդ գումարտակը նոր հրամանատար ունի

Ոստիկանության ՊՊԾ գնդի 5-րդ գումարտակը  (Հրեշտակների գումարտակ) նոր հրամանատար ունի։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից։

«ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության ՊՊԾ գնդի 5-րդ գումարտակի հրամանատար է նշանակվել կապիտան Արսեն Մելքոնյանը: Մինչ այդ նա զբաղեցրել է նույն գումարտակի հրամանատարի անձնակազմի գծով տեղակալի պաշտոնը»,-նշեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

Ալիսա Չիլինգարյան 

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել