Ներարկիչի սպառնալիքով գումար է պահանջել և ստացել

Մարտի 18-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները մեկնել են Թբիլիսյան խճուղու թիվ 2/2 հասցեի մոտ, որտեղ նրանց է մոտեցել «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1971 թ. ծնված Արմեն Խ.-ն և մատնացույց անելով մի տղամարդու` հայտնել է, որ նա նույն օրը, ժամը 15.00-ին, Ավան վարչական շրջանում ներարկիչի սպառնալիքով իրենից պահանջել և ստացել է գումար:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Նոր Նորքի բաժինների և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված տղամարդը 1986 թ. ծնված Էդգար Վ.-ն է, որը ժամը 16.00-ին բերման է ենթարկվել Նոր Նորքի բաժին և ձերբակալվել:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել