Թույլատրվու՞մ է արդյոք պարտապանին պատկանող միակ բնակարանի վրա բռնագանձում տարածել

2017թ. մարտի 1-ից ուժի մեջ է մտել «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները, որոնց համաձայն՝պարտապանին պատկանող միակ բնակարանը, որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից, համարվում է բռնագանձման ոչ ենթակա գույք, ուստի այն չի կարող իրացվել պարտապանի պարտավորությունների համար: Իսկ եթե միակ բնակարանն իրացվի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը կվերադարձվի պարտապանին:

Այս մասին տեղեկանում ենք Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից։

Այս կանոնները չեն գործելու այն դեպքերում, երբ.

– բնակարանը գրավադրված է պահանջատիրոջ պահանջի ապահովման համար, 

– բավարարվում են ալիմենտայինկյանքին կամ առողջությանը կամ հանցագործության պատճառվածվնասների հատուցման պահանջները:

Նշված օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2017թ. հուլիսի 13-ին, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել է քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը, այն է՝ 4.900.000 ՀՀ դրամ:

Քաղաքացի-պարտապանի բռնագանձման ոչ ենթակա միակ բնակարանի բաժնեմասի նվազագույն գումարը որոշվում է նշված որոշման 1-ին մասով նախատեսված գումարի և քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի բաժնեմասի արտադրյալով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել