Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները ընտրեցին իրենց նախագահին…

Ռուսաստանի Դաշնության  կենտորնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է 2018 թվականի նախագահի ընտրությունների արդյունքները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական կայքը:

Պուտինը հավաքել է հաշվարկված ձայների 76, 65  տոկոսը:

Ռուսաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Պավել Գրուդինինը հավաքել է ձայների 11,82 տոկոսը:

Լիբերալ-դեմոկրատների թեկնածուն և առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հավաքել է  ձայների 5,68 տոկոսը:

Քսենյա Սոբչակը՝ 1,66 տոկոսը:

Գրիգորի Յավլինսկին «Յաբլոկո» կուսակցության թեկնածուն է: Նա հավաքել է ձայների 1,04 տոկոսը:

Բորիս Տիտովը՝ 0,75:

«Ռուսաստանի կոմունիստների» թեկնածուն Մաքսիմ Սուրայկինը՝ 0,68:

«Ռուսական համաժողովրդական միություն» կուսակցության թեկնածու Սերգեյ Բաբուրինը հավաքել է ձայների 0,65 տոկոսը:

Նշենք, որ Ռուսաստանում Պուտինի հավաքած ձայները ռեկորդային են:  Նրա օգտին քվերակել է 55 միլիոնից ավելի մարդ:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել