Դատարանների բյուջեն և դատավորների աշխատավարձերի չափը նախորդ տարվա ընթացքում

Դատական դեպարտամենտի պաշտոնական կայքում արդեն տեղադրվել է 2017 թվականի դատարանների գործունեության մասին հաշվետվությունը:

Իրավաբան.net-ը ներկայացված հաշվետվութունից առանձնացրել է դատարանի բյուջեի, ֆինանսական ծախսերի, ինչպես նաև դատարանների դատավորների միջին աշխատավարձի վերաբերյալ տեղեկությունը:

Այսպիսով, 2017 թվականի ընթացքում առաջին ատյանի դատարանի բյուջեն կազմել է 4, 752, 328 դրամ, այն 2016 թվականի համեմատ նվազել է 61.113 դրամով: Այս մեկ տարվա ընթացքում դատարանի ծախսերը կազմել են 4, 140, 439 դրամ: Դատարանի ծախսերը 2016 թվականի համեմատ նվազել են 624. 260 դրամով: Դատարանի դատավորների միջին աշխատավարձը կազմել է 829 հազար, մոտ 3 հազար դրամով ավելի՝  2016 թվականի համեմատ:

2017 թվականի ընթացքում վերաքննիչ դատարանի բյուջեն կազմել է 1.007.368  դրամ, այն 2016 թվականի համեմատ նվազել է 28.216 դրամով: Այս մեկ տարվա ընթացքում դատարանի ծախսերը կազմել են 1.006.918 դրամ: Դատարանի ծախսերը 2016 թվականի համեմատ նվազել են 23.927 դրամով:

Դատարանի դատավորների միջին աշխատավարձը կազմել է 1 միլիոն 48 հազար, մոտ 25 հազար դրամով ավելի ցածր՝  2016 թվականի համեմատ:

2017 թվականի ընթացքում վճռաբեկ դատարանի բյուջեն կազմել է 576.222 դրամ, այն 2016 թվականի համեմատ նվազել է 28.924 դրամով: Այս մեկ տարվա ընթացքում դատարանի ծախսերը կազմել են 574. 137 դրամ: Դատարանի ծախսերը 2016 թվականի համեմատ նվազել են 31 հազար դրամով: Դատարանի դատավորների միջին աշխատավարձը կազմել է 1 միլիոն 254 հազար, մոտ 62 հազար դրամով ավելի ցածր՝  2016 թվականի համեմատ:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել