Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ կստեղծվի. նոր նախագիծ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում նոր նախագիծ է տեղադրվել, որով կարգավորվում են ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր ֆինանսական աջակցության հաշվեհամարի տնօրինման և ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր ֆինանսական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

Հաշվեհամարը տնօրինելու է լիազոր մարմինը:

Մարմինը մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող հունվարի 30-ը համապատասխան ոլորտը համակարգող փոխվարչապետին է ներկայացնում տեղեկատվություն հաշվեհամարի տնօրինման վերաբերյալ: Ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցություն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացվող միջոցներից:  

Ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցության տրամադրման հիմնական սկզբունքներն են.

  • մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, մարդու արժանապատվությունը հարգելը.
  • հասցեականությունը` աջակցության տրամադրումը իսկապես դրա կարիքն ունեցող անձին.
  • խորհրդապահությունը` սոցիալական ծառայությունների տրամադրման ժամանակ հայտնի դարձած անհատական տվյալները չհրապարակելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի: 

Ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն  տրամադրվում է ոչ ավելի քան նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկի չափով, հետևյալ դեպքերում՝

  • կենսապահովման նվազագույն կարիքները հոգալու համար.
  • բուժումը կամ առողջության վերականգնումը կազմակերպելու նպատակով մասնակի փոխհատուցման համար.
  • ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով մինչև վեց ամիս ժամկետով բնակելի տարածքի վարձակալության գումարի փոխհատուցման համար.
  • աշխատանքի տեղավորման նպատակով վերապատարստման դասընթացների վարձավճարի փոխհատուցման համար: 
  • Ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցություն տրամադրվում է ընտանիքում բռնության ենթարկված անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա:

Ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցության տրամադրելու վերաբերյալ որոշումը կայացնում է լիազոր մարմնի ղեկավարը:

Լիազոր մարմնի ղեկավարը ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցության տրամադրման որոշումը կայացնում է Լիազոր մարմնին առընթեր գործող Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի նախագահի կողմից հաստատված եզրակացության հիման վրա:

Ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացի կազմակերպման  աշխա­տանք­ներն իրականացնում է խորհրդի քարտուղարությունը:

Քարտուղարությունը սույն կարգի 16-րդ կամ 17-րդ կետերով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց ամբողջական ներկայացումը խորհրդի կողմից ձևավորված ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցության տրամադրման հարցերով զբաղվող բազմամասնագիտական խմբին (այսուհետ՝ բազմամասնագիտական խումբ):

Բազմամասնագիտական խումբը յոթ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է սույն կարգի 16-րդ կամ 17-րդ կետերով սահմանված փաստաթղթերը, կայացնում է ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ եզրակացություն և ներկայացնում քարտուղարություն:

Քարտուղարությունը խորհրդի նախագահի կողմից հաստատված եզրակացությունը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Լիազոր մարմնի ղեկավարին է ներկայացնում ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ զեկուցագիր, որին կցում է եզրակացությունը և սույն կարգի 16-րդ կամ 17-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը:

Քարտուղարությունը Լիազոր մարմնի ղեկավարի՝ ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշման համաձայն Լիազոր մարմնի համապատասխան լիազորություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընդունված հրամանի հիման վրա, կազում է ֆինանսավորման հայտ պահանջագիր և երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցության տրամադրման, ինչպես նաև  դրա մերժման վերաբերյալ:

Ֆինանսական աջակցություն ստանալու համար ընտանիքում բռնության ենթարկված անձը (այսուհետ` դիմող) քարտուղարություն է ներկայացնում.

1) գրավոր դիմումորում պետք է նշվեն՝

ադիմողի անունըազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվանառկայության դեպքում),

բդիմողի բնակության վայրըհեռախոսահամարը, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեն (դրաառկայության դեպքումև (կամհետադարձ կապ հաստատելու համար անհրաժեշտ այլ տվյալները,

2)  դիմողի անձնագիրը կամ նույնականացման քարտը (նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը).

3) ընտանիքում բռնությունից տուժած անձ հանդիսանալու հանգամանքը հավաստող փաստաթղթերը.

  • դիմողի բանկային կամ բանկային տարանցիկ փոխանցումների հաշվի համարը և սպասարկող բանկի անվանումը, որին փոխանցվում է լիազոր մարմնի կողմից տրամադրվող գումարը.
  • օրենքով սահմանված հատուկ կառույցների, ինչպես նաև սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ գրավոր միջնորդությունը, դրա առկայության դեպքում:

Եթե ընտանիքում բռնության ենթարկված անձը անչափահաս է կամ ունի հոգեկան խանգարում, սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է նրա օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող, խնամակալ կամ հոգաբարձու) դրան կցելով.

  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող լիազորագիրը.
  • ընտանիքում բռնության ենթարկված անչափահաս կամ հոգեկան խանգարում ունեցող անձի անձնագիրը (ծննդյան վկայականը) կամ նույնականացման քարտը (նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը):

Ընտանիքում բռնության ենթարկված անձին տրամադրվող ֆինանսական միջոցները փոխանցվում են գանձապետական համակարգի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել