Ի՞նչ է Էսքրոու հաշվի պայմանագիրը

«ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 11.11.2015թ. ընդունված ՀՀ Օրենքի համաձայն՝ էսքրոու հաշվի պայմանագիր է համարվում այն պայմանագիրը, որով բանկը, որպես էսքրոու գործակալ, պարտավորվում է ընդունել և որոշակի գործարքի կատարման նպատակով բացված հատուկ բանկային հաշվի վրա մուտքագրել տվյալ գործարքի իրականացման հետ կապված մուտքագրվող միջոցները և այդ միջոցների հետ կապված հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ կարգադրություններն իրականացնել միայն էսքրոու հաշվին միջոցներ մուտքագրած անձի և այդ միջոցների հասցեատիրոջ միջև կնքված պայմանագրում կամ էսքրոու հաշվի պայմանագրում նշված դեպքերում, պայմաններով և ժամկետներում:

Պայմանագրերով սահմանված ժամկետներում Էսքրոու հաշվին միջոցներ մուտքագրած անձի և այդ միջոցների հասցեատիրոջ կողմից միմյանց նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում Էսքրոու հաշվի միջոցները վերադարձվում են այդ միջոցները մուտքագրած անձին, իսկ վերադարձման անհնարինության դեպքում էսքրոու հաշիվը ձևակերպվում է որպես բանկային հաշիվ՝ այդ հաշվին միջոցներ մուտքագրած անձի անունով:

Էսքրոու հաշվի պայմանագիրը կարող է հաճախորդի պահանջով վաղաժամկետ լուծվել, միայն եթե առկա է էսքրոու հաշվին միջոցներ մուտքագրած անձի և այդ միջոցների հասցեատիրոջ գրավոր համաձայնությունը, կամ եթե լուծվել է էսքրոու հաշվին միջոցներ մուտքագրած անձի և այդ միջոցների հասցեատիրոջ միջև կնքված համապատասխան պայմանագիրը, և այդ պայմանագրի լուծումից հետո անցել է ոչ պակաս, քան 10 օր, բայց ոչ ավելի, քան էսքրոու հաշվում առկա ամբողջ միջոցների դուրսգրման ժամկետը:

Էսքրոու հաշվում առկա միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց, բացառությամբ ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքով նախատեսված դեպքերի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել