44 երթուղու ավտոբուսի սրահում գողացել են կանացի դրամապանակ

Մարտի 14-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները Երեւանի Գյուրջյան փողոցի թիվ 10 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արման Դ.-ին:

Նա տվել է խոստովանական բացատրություն, որ մարտի 13-ին, ժամը 15.30-ից 16.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել է 4.000 դրամ եւ 100 դոլար:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 24-ամյա Ասյա Գ.-ին:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել