Երթևեկության փոփոխություն՝ մայրաքաղաքում

Տեղեկացնում ենք, որ 2018 թվականի մարտի 15-ին Երևան քաղաքի Մաշտոցի և Սայաթ Նովայի պողոտաների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Մաշտոցի պողոտայի Թումանյան փողոցի և Սայաթ Նովայի պողոտայի հատվածում՝ Թումանյանից դեպի Սայաթ Նովա երթևեկության ուղղության տեղամասում, կավելացվի ևս մեկ երթևեկելի գոտի, որի շնորհիվ աջ եզրային 1-ին գոտիով աջ սեկցիայի միջոցով կկազմակերպվի անընդհատ երթևեկություն աջ ուղղությամբ դեպի Սայաթ Նովայի պողոտա, իսկ 2-րդ (միայն ուղիղ), 3-րդ (ուղիղ և ձախ) և 4-րդ (միայն ձախ) գոտիներով երթևեկությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշանների միջոցով՝ ինչպես նախկինում:
Աջ եզրային 1-ին գոտիով անընդհատ դեպի Սայաթ Նովայի պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում ենք լինել ԱՌԱՎԵԼ ՈՒՇԱԴԻՐ և ճանապարհը զիջել Մաշտոցի և Սայաթ Նովայի պողոտաները հատող հետիոտներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել