Ո՞ր դեպքերում է ոստիկանի կողմից հրազենի գործադրումը (կիրառումը) և օգտագործումը օրինական

«Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի հոդված 19-ի համաձայն ոստիկանության զորքերի զինծառայողներն իրավունք ունեն անձամբ կամ ստորաբաժանման կազմով հրազեն գործադրելու հետևյալ դեպքերում.

1) անձանց՝ նրանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր ոտնձգություններից պաշտպանելիս.

2) զինծառայողների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների վրա կատարվող հարձակումները հետ մղելիս, երբ վտանգ է սպառնում նրանց կյանքին կամ առողջությանը, ինչպես նաև նրանց զենքին տիրելու փորձերը կանխելիս.

3) պատանդներին, ինչպես նաև զավթված պետական պահպանության ենթակա օբյեկտները, կառույցները, բեռները, մարտական տեխնիկան ազատելիս.

4) կյանքի, առողջության, սեփականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու պահին բռնված և փախուստի փորձ կատարող, ինչպես նաև զինված դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս.

5) զինվորական բնակավայրերի, շարժակազմերի և շարասյուների, պետական պահպանության ենթակա օբյեկտների, շինությունների և բեռների, քաղաքացիների բնակարանների, պետական մարմինների շենքերի, հիմնարկների, կազմակերպությունների վրա կատարվող խմբակային կամ զինված հարձակումները հետ մղելիս.

6) զինված խմբերի դիմադրությունը ճնշելիս, եթե նրանք հրաժարվում են կատարել հակաօրինական գործողությունները դադարեցնելու և իրենց մոտ եղած զենքն ու մարտական տեխնիկան հանձնելու մասին ոստիկանության զորքերի զինծառայողի օրինական պահանջները:

Ոստիկանության զորքերի զինծառայողներն իրավունք ունեն հրազեն օգտագործելու հետևյալ դեպքերում՝

1) տրանսպորտային միջոցները վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդը ռազմական կամ արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում հրաժարվում է կանգնեցնել այն՝ չկատարելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողի կամ ոստիկանության զորքերի զինծառայողի օրինական պահանջը.

2) մարդկանց կյանքին և առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.

3) զենք գործադրելու (օգտագործելու) մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապի ազդանշան տալիս կամ օգնության կանչելիս։

 Հրազեն գործադրելն առանց նախազգուշացման թույլատրվում է զենքով, մարտական տեխնիկայով, տրանսպորտային միջոցներով, թռչող ապարատներով կատարվող հարձակումները հետ մղելիս, զենքով, տրանսպորտի միջոցներով, թռչող ապարատներով փախչելիս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել