Հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության նոր ձևն է սահմանվել. հրաման

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը փետրվարի 13-ին նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է՝

1) հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության օրինակելի ձևը

2) հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության օրինակելի ձևի լրացման կարգը

3) հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության օրինակելի ձևի հրապարակման և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացման կարգը:

Հրամանն ուժի մեջ է մտել մարտի 11-ին:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Գործադիր մարմնի կողմից
«____» _______________ 20   թ.

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«____________________________________________________________________»

հասարակական կազմակերպության 20   թ. գործունեության մասին

1. Հասարակական կազմակերպության`
1.1 Լրիվ անվանումը
1.2 ՀՎՀՀ
1.3 Գտնվելու վայրը
1.4 Պետական գրանցման համարը
1.5 Պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը
1.6 Հեռախոսը (այդ թվում` բջջային)
1.7 Պաշտոնական ինտերնետային կայքը
1.8 Էլեկտրոնային փոստը
2. Հասարակական կազմակերպության`
2.1 Անդամների թիվը
2.2 Միջոցներից օգտված անդամների թիվը
2.3 Կամավորների թիվը
2.4 Միջոցներից օգտված կամավորների թիվը
3. Իրականացված ծրագրեր`

3.1 Ծրագրի անվանումը և վայրը

3.2 Ծախսված գումարը

3.3 Կարգավիճակը

4. Տարեկան մուտքեր և ստացման աղբյուրներ`
4.1 Դրամական միջոցները

4.2 Գույքը

4.3 Ստացման աղբյուրները

4.2.1 Տեսակը

4.2.2 Արժեքը

5. Օգտագործված միջոցներ`
5.1 Դրամական միջոցները

5.2 Գույքը

5.2.1 Տեսակը

5.2.2 Արժեքը

6. Կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափը
7. Նիստերի քանակը
7.1 Ժողովի 7.2 Կոլեգիալ կառավարման այլ մարմինների

Կից ներկայացվում է`

1) աուդիտորի եզրակացությունը` ___________________ թերթից,

 թերթերի քանակը

2) վերստուգող մարմնի եզրակացությունը` ___________________ թերթից:

թերթերի քանակը

Գործադիր մարմնի ղեկավար ________________________________________________________

 ստորագրությունը, անունը, ազգանունը

Գլխավոր հաշվապահ ________________________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

2018 թվականի փետրվարի 13-ի

N 59-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ

1. Հասարակական կազմակերպությունների (այսուհետ` Կազմակերպություն) գործունեության հաշվետվության օրինակելի ձևի (այսուհետ` Հաշվետվություն) 1-ին կետում լրացվում են Կազմակերպության` լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը, հեռախոսը (այդ թվում` բջջային), պաշտոնական ինտերնետային կայքը և էլեկտրոնային փոստը: Եթե հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպությունը չի ունեցել պաշտոնական կայք, ապա 1.7-րդ ենթակետը պետք է բովանդակի այդ մասին նշում:

2. Հաշվետվության 2-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ Կազմակերպության անդամների (այդ թվում` կամավորների) թիվը, ինչպես նաև հաշվետու տարվա ընթացքում կազմակերպության միջոցներից օգտված անդամների (այդ թվում` կամավորների) թիվը:

3. Հաշվետվության 3-րդ կետում լրացվում է Կազմակերպության կողմից իրականացրած ծրագրերի արդյունքների մասին տեղեկատվություն` յուրաքանչյուր ծրագրի անվանումը և վայրը, հաշվետու տարվա ընթացքում յուրաքանչյուր ծրագրի համար ծախսված գումարի չափը և ծրագրի կարգավիճակը (ավարտված կամ ընթացքի մեջ):

4. Հաշվետվության 4-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ստացված դրամական միջոցները և գույքը (տեսակը, արժեքը)` նշելով ստացման աղբյուրները:

5. Հաշվետվության 5-րդ կետում լրացվում է հաշվետու տարում օգտագործված դրամական միջոցների ընդհանուր չափը և գույքը (տեսակը, արժեքը):

6. Հաշվետվության 6-րդ կետում լրացվում է կանոնադրական նպատակներին ուղղված ծախսերի ընդհանուր չափը:

7. Հաշվետվության 7-րդ կետում, այդ թվում` 7.1 և 7.2 ենթակետերում, լրացվում է Կազմակերպության Հիմնադիր Ժողովի և կոլեգիալ կառավարման այլ մարմինների նիստերի քանակը: Ընդ որում, հաշվետու տարում նիստեր չգումարելու դեպքում 7-րդ կետում, այդ թվում` 7.1 և 7.2 ենթակետերում, լրացվում է «0»:

8. Հաշվետվությանը կցվում է`

1) աուդիտորի եզրակացությունը, եթե Կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում հանրային միջոցներից ֆինանսավորվել է հինգ միլիոն և ավելի ՀՀ դրամի չափով,

2) վերստուգող մարմնի եզրակացությունը, եթե Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսվում է վերստուգող մարմնի կազմավորում:

9. Հաշվետվությունը ստորագրվում է Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի և գլխավոր հաշվապահի կողմից:

10. Հաշվետվությունը համարվում է թերի, եթե այն չի պարունակում Հավելված N 1-ի ձևում նշված տեղեկություններից որևէ մեկը կամ պարունակում է ակնհայտ հակասություններ:

11. Հաշվետվությունը լրացվում է ՀՀ դրամով:

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

2018 թվականի փետրվարի 13-ի

N 59-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

1. Հասարակական կազմակերպությունն իր գործունեության մասին հաշվետվությունը, իսկ աուդիտը պարտադիր լինելու դեպքում, նաև աուդիտորի եզրակացությունը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հրապարակում է հաշվետվությունների համար նախատեսված կայքում, իսկ մինչև կայքի շահագործումը, հաշվետվությունը և եզրակացությունը հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am/):

2. Հասարակական կազմակերպությունը սույն կարգի 1-ին կետում նշված հաշվետվության, աուդիտորի եզրակացության և վերստուգող մարմնի եզրակացության (առկայության դեպքում) մեկական օրինակները հաշվետվությունը և աուդիտորի եզրակացությունը հրապարակելուց հետո` 30 օրվա ընթացքում, ներկայացնում է իր հաշվառման վայրի հարկային մարմին:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել