Ռուսաստանի Դաշնության նախագահի 8 թեկնածուները. ընտրություններ 2018

Ռուսաստանի Դաշնության  կենտորնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ կա 8 թեկնածու: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:

 

 

Սերգեյ Բաբուրինը «Ռուսական համաժողովրդական միության» թեկնածուն է: 1990-ականների բավականին հայտնի քաղաքական գործիչ էր, սակայն այժմ նրա հանրաճանաչությունը այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ: 10 տարի առաջ աշխատանքն ավարտել է Պետդումայում և այլևս չի ընտրվել: Թեկնածուն «Ռուսական համաժողովրդական միություն» ազգային-պահպանողական կուսակցության հիմնադիրն է, նախագահի թեկնածու առաջադրել է կուսակցությունը: Մասնակցության ձևը` կուսակցական առաջադրում:

Նախորդ ընտրություններին չի մասնակցել:

 

Պավել Գրուդինինը Ռուսաստանի կոմունիստական կուսակցության թեկնածուն է: Երկրում ամենահայտնի ելակ արտադրողն է: Մինչև վերջերս կապ չի ունեցել կոմունիստների հետ, 2000-ին եղել է թեկնածու Պուտինի վստահված անձը, մինչև 2010-ը «Միասնական Ռուսաստանի» անդամ էր:

ԶԼՄ-ները գրում են, որ նա մոռացել է նշել արտասահմանյան հաշվեհամարները, հանգստացել է արտասահմանում, վաճառել է սովխոզի հողերը: Ստալինին անվանել է վերջին 100 տարվա լավագույն ղեկավար: Մասնակցության ձևը` կուսակցական առաջադրում: Նախորդ ընտրություններին չի մասնակցել:

 

 

Վլադիմիր Ժիրինովսկին  լիբերալ-դեմոկրատների թեկնածուն է, ընտրություններին մասնակցում է 6-րդ անգամ: Լիբերալ- դեմոկրատների անփոփոխ առաջնորդը 4 անգամ եղել է ՌԴ նախագահի թեկնածու, մեկ անգամ ՌՍՖՍՀ նախագահի թեկնածու: Ընտրություններից հրաժարվել է 2004-ին` առաջադրելով իր թիկնապահ Օլեգ Մալիշկինին: Հունվարի 26-28-ի հարցման տվյալներով` Ժիրինովսկուն պատրաստ է ձայն տալ 5,9 %-ը: Մասնակցության ձևը` կուսակցական առաջադրում: Նախորդ ընտրությունների արդյունքները` 1996` 5,7 %, 2000` 2,7 %, 2008` 9,35 %, 2012` 9,35 %:

 

 

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի գործող նախագահն է: Նախագահ է ընտրվել  3 անգամ:   Քննադատները նշում են, որ Պուտինի առաջադրումը Սահմանադրությանը հակասում է, բայց ԿԸՀ-ն հոդվածը մեկնաբանել է, որ չի կարելի առաջադրվել 2 անգամից ավելի անընդմեջ:

Սոցհարցումներով այս ընտրություններին կհավաքի ձայների 70 %: Մասնակցության ձևը` ինքնառաջադրում: Նախորդ ընտրությունների արդյունքները` 2000` 53 %, 2004` 71,31 %, 2012` 63,6 %:

 

Քսենիա Սոբչակը «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության թեկնածուն է: Նա Սանկտ Պետերբուրգի նախկին քաղաքապետ Անատոլի Սոբչակի դուստրը:

Ամենաարմատականն է բոլոր թեկնածուներից: Բռնակցված Ղրիմն անվանում է ուկրաինական (իրավականորեն), քննադատում է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին ու եկեղեցին: Ընտրություններից առաջ անդամակցել է Անդրեյ Նեչաևի «Քաղաքացիական նախաձեռնությանը» և առաջադրվել այդ կուսակցությունից:

Նախորդ ընտրություններին չի մասնակցել:

 

Մաքսիմ Սուրայկինը «Ռուսաստանի կոմունիստների» թեկնածուն է: «Ռուսաստանի կոմունիստները» կապ չունեն Ռուսաստանի մեծությամբ երկրորդ կուսակցության հետ: Սուրայկինը կուսակցությունը գրանցել է 2012-ի, երբ թույլատրվեց նվազագույնը 500 անդամով քաղաքական ուժի գոյությունը:

ԽՄԿԿ-ի իրավահաջորդ կոմկուսը մի անգամ նույնիսկ դատի է տվել «Ռուսաստանի կոմունիստներին» կուսակցական խորհրդանիշներն օգտագործելու համար, բայց դատը տանուլ է տվել: Նախորդ ընտրություններին չի մասնակցել:

 

 

Բորիս Տիտովը նախագահի լիազոր ներկայացուցիչն է: Տիտովի ընտանիքը «Աբրաու Դյուրսո» շամպայն գինիների գործարանի տերն է, երկար տարիներ Տիտովը այդ ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է եղել:

Նա «Աճի կուսակցության» նախագահն է: Պետդումայի ընտրություններում ստացել է 1,29 %: Վարկանիշը 0,3 % է` 2018-ի հունվարի 26-28-ի հարցումներով: Իբրև նախագահի աշխատակազմի անդամ` ընդգրկված է ԱՄՆ ֆիննախի «Կրեմլյան ցանկում»:  Նախորդ ընտրություններին չի մասնակցել:

 

 

Գրիգորի Յավլինսկին «Յաբլոկո» կուսակցության թեկնածուն է, 90-ականներին հանրաճանաչ կուսակցության նախագահը 15 տարում ոչ մի անգամ Պետդումայի պատգամավոր չի ընտրվել, 2 անգամ մասնակցել է նախագահական ընտրություններին` 1996-ին ու 2000-ին:

2012-ին ԿԸՀ-ն նրան չգրանցեց` պատճառաբանելով՝ ստորագրությունների խոտանը (2012-ին ոչխորհրդարանական կուսակցության թեկնածուն պետք է ներկայացներ 1 միլիոն ստորագրություն): Հարցման տվյալներով` նրան ձայն կտա 0,9 %-ը: Մասնակցության ձևը` կուսակցական առաջադրում: Նախորդ ընտրությունների արդյունքները` 1996` 7,34 %, 2000` 5,8 %:

Եվգենյա Համբարձումյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել