Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը խորհրդակցություն է հրավիրել

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը մարտի 10-ին հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ և առաջիկա գործընթացները, որոնց վերաբերյալ ներկաները ցուցումներ և հանձնարարականներ են ստացել Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել