Որքա՞ն տուգանք է նախատեսված երկաթուղային տրանսպորտում սահմանված սանիտարական կանոնները խախտելու դեպքում

Երկաթուղային տրանսպորտում սահմանված սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները, հիգիենիկ նորմատիվները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 10-20 հազար դրամի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ` 40-100 դազար դրամի չափով: Այս մասին սահմանում է վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 43-րդ հոդվածը:

Օդային տրանսպորտում սահմանված սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները, հիգիենիկ նորմատիվները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 15 հազար դրամի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ` 50-100 հազար դրամի չափով:

Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 100-200 հազար դրամի չափով:

Նշված խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 200-300 հազար դրամի չափով:

Չսահմանված և (կամ) չնախատեսված տեղերում ու վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված և (կամ) նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ 20-30 հազար դրամի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 40-100 հազար դրամի չափով:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել