Սահմանվել են նոտարական նստավայրերը, գրասենյակների գտնվելու վայրերն ու չափանիշները

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը 2018 թվականի հունվարի 22-ին հրաման է ստորագրել, որով սահմանվել են նոտարական տարածքները և դրանց սահմաններում նոտարական նստավայրերը, նոտարական գրասենյակների գտնվելու վայրերի որոշման չափանիշները, հաստատվել Երևան քաղաքի նոտարական նստավայրերի սահմանազատման գծապատկերը (քարտեզը), նոտարական գրասենյակներին առաջադրվող նվազագույն պահանջները:

Նոտարական տարածքները, նոտարական նստավայրերը և գրասենյակների գտնվելու վայրերի որոշման չափանիշներն են՝ 

  1.  Նոտարական տարածքն այն վարչատարածքային միավորն է, որի սահմաններում նոտարն իրականացնում է իր գործունեությունը, որում ներառված են սույն հրամանով սահմանված նոտարի նստավայրերը:
  2.  Նոտարի նստավայր է համարվում նոտարական տարածքի սահմաններում գտնվող բնակավայրը, վարչական շրջանը կամ վարչական շրջանի հատվածը, որը սահմանվում է նոտարին պաշտոնի նշանակելու մասին հրամանում:
  3.  Նոտարական գրասենյակի գտնվելու վայրը նոտարի նստավայրի սահմաններում նոտարի ընտրությամբ որոշված հասցեն է:
  4.  Նոտարական գրասենյակի գտնվելու վայրը որոշվում է քաղաքացիների հարմարավետության, հերթերի արդյունավետ կառավարման, անվտանգության ապահովման, ժամանակի արդյունավետության սկզբունքների հիման վրա` սպառողների համար նոտարական գրասենյակների հասանելիության (ճանապարհներին հնարավորինս մոտ տեղակայումը, գրասենյակ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներով հասնելու հնարավորությունը), նոտարի գործունեության տնտեսական նպատակահարմարության չափանիշներով:
  5. Նոտարական տարածքներ են հանդիսանում «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մարզերը և Երևան քաղաքը:
  6.  Նոտարական նստավայրեր են սահմանվում.

ա) Երևան քաղաքում՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածով սահմանված Երևան քաղաքի վարչական շրջանների սահմանների նկարագրությանը համապատասխան՝ ըստ վարչական շրջանների կամ դրանց միավորման ներսում կատարված բաժանարար սահմանագծերի նկարագրության:

Սահմանագիծը միաժամանակ երկու կամ ավելի նստավայրերի բաժանարար հանդիսանալու պարագայում համապատասխան նստավայրի տարածք են հանդիսանում սահմանագիծ հանդիսացող փողոցի (պողոտայի)՝ աջակողմյա և ձախակողմյա հատվածները՝ ըստ համապատասխան սահմանագծի ուղղվածության:

Առանձնացվում են հետևյալ նստավայրերը՝

1. ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ՝

Աջափնյակ 1. Բաժանարար սահմանագիծը սկսվում է Լենինգրադյան և Սիսակյան փողոցների հատման կետից (կետ 1), որը հանդիսանում է վարչական շրջանի արտաքին սահմանագիծ, շարունակվում է հաջորդաբար Սիսակյան, Բաշինջաղյան և Բեկնազարյան փողոցներով մինչև Ֆուչիկի և Բեկնազարյան փողոցների հատման կետ (կետ 2) և շարունակվում է վարչական շրջանի՝ Դավթաշեն, Արաբկիր վարչական շրջանների սահմանների հետ արտաքին սահմանագծով մինչև կետ 1:

Աջափնյակ 2. Բաժանարար է հանդիսանում կետ 1-ից մինչև կետ 2-ն ընկած սահմանագիծը, որը կետ 2-ից շարունակվում է վարչական շրջանի՝ Արագածոտնի մարզի, Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների սահմաններին հարող արտաքին սահմանագծով մինչև կետ 1:

2. ԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ՝

Ավան 1. Բաժանարար սահմանագիծը սկսվում է Դավիթ Մալյան փողոցի և Գայի պողոտայի հատման կետից (կետ 1), շարունակվում է հաջորդաբար Գայի պողոտայով և Հրաչյա Աճառյան փողոցով մինչև Հրաչյա Աճառյան և Ավան 3-րդ փողոցների հատման կետ (կետ 2), այնուհետև՝ Ավան 3-րդ փողոցով մինչև Արտաշես Շահինյան փողոցի հետ հատման կետ (կետ 3), այնուհետև՝ մինչև Արտաշես Շահինյան և Մարշալ Խուդյակով փողոցների հատման կետ (կետ 4), այնուհետև՝ մինչև Մարշալ Խուդյակով և Մարշալ Բաբաջանյան փողոցների հատման կետ (կետ 5), որը հանդիսանում է վարչական շրջանի արտաքին սահմանագիծ և շարունակվում է վարչական շրջանի՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների սահմանագծին հարող արտաքին սահմանագծով մինչև կետ 1:

Ավան 2. Բաժանարար է հանդիսանում կետ 1-ից մինչև կետ 5-ն ընկած սահմանագիծը, որը կետ 5-ից շարունակվում է վարչական շրջանի՝ Կոտայքի մարզի և Նոր Նորք վարչական շրջանի սահմաններին հարող սահմանագծով մինչև կետ 1:

3. ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ՝

Արաբկիր 1. Բաժանարար սահմանագիծը սկսվում է Կիևյան կամրջի Արաբկիր վարչական շրջանի արտաքին սահմանից (կետ 1) և շարունակվում է մինչև Կիևյան և Հրաչյա Քոչար փողոցների հատման կետ (կետ 2), այնուհետև շարունակվում է մինչև Հրաչյա Քոչար և Վահրամ Փափազյան փողոցների հատման կետ (կետ 3), այնուհետև՝ մինչև Վահրամ Փափազյան և Վահրամ Փափազյան փողոց 2-րդ նրբանցքի հատման կետ (կետ 4) և կետ 4-ից Հրազդանի կիրճով մինչև վարչական շրջանի արտաքին սահմանագծի հատման կետ (կետ 5) և կետ 5-ից շարունակվում է վարչական շրջանի՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների սահմաններին հարող արտաքին սահմանագծով մինչև կետ 1:

Արաբկիր 2. Բաժանարար սահմանագիծը ներառում է կետ 1-ից կետ 3-ը, այնուհետև կետ 3-ից շարունակվում է մինչև Վահրամ Փափազյան և Ավետ Ավետիսյան փողոցների հատման կետ (կետ 6), այնտեղից Սարալանջի ճանապարհով մինչև Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանի արտաքին սահմանների հատման կետը (կետ 7) և վարչական շրջանի՝ Կենտրոն վարչական շրջանի սահմանին հարող արտաքին սահմանագծով մինչև կետ 1:

Արաբկիր 3. Բաժանարար սահմանագիծը սկսվում է կետ 3-ից, շարունակվում է հաջորդաբար Հրաչյա Քոչար, իսկ այնուհետև Նաիրի Զարյան փողոցներով մինչև Նաիրի Զարյան և Գրիբոյեդով փողոցների հատման կետ (կետ 8), այնտեղից՝ մինչև Գրիբոյեդով և Մամիկոնյանց փողոցների հատման կետ (կետ 9), այնուհետև շարունակվում է մինչև Մամիկոնյանց փողոցի և Ազատության պողոտաների հատման կետ (կետ 10), որը հանդիսանում է նաև վարչական շրջանի արտաքին սահմանագիծ և վարչական շրջանի՝ Քանաքեռ-Զեյթուն և Դավթաշեն վարչական շրջանների սահմաններին հարող արտաքին սահմանագծով մինչև կետ 5, կետ 4 և այնտեղից կետ 3:

Արաբկիր 4. Բաժանարար է հանդիսանում կետ 3-ից կետ 8-ով, կետ 9-ով մինչև կետ 10-ն ընկած սահմանագիծը, որը շարունակվում է վարչական շրջանի՝ Քանաքեռ-Զեյթուն և Կենտրոն վարչական շրջանների սահմաններին հարող արտաքին սահմանագծով մինչև կետ 7, կետ 6 և այնտեղից կետ 3:

4. ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ՝

Դավթաշեն 1. Բաժանարար սահմանագիծը սկսվում է Եղվարդի խճուղու՝ Կոտայքի մարզի և Դավթաշեն վարչական շրջանների արտաքին սահմանագծերի հատման կետից (կետ 1), շարունակվում մինչև Եղվարդի խճուղի և Տիգրան Պետրոսյան փողոցի հատման կետ (կետ 2), Տիգրան Պետրոսյան փողոցով շարունակվում է մինչև Տիգրան Պետրոսյան, Սասնա Ծռեր և Անդրանիկ Իոսիֆյան փողոցների հատման կետ (կետ 3), այնուհետև Անդրանիկ Իոսիֆյան փողոցով շարունակվում է մինչև Եղվարդի խճուղու հետ հատման կետ (կետ 4), որը նաև հանդիսանում է արտաքին սահմանագիծ և կետ 4-ից շարունակվում է վարչական շրջանի՝ Արաբկիր վարչական շրջանի սահմանին հարող արտաքին սահմանագծով մինչև կետ 1:

Դավթաշեն 2. Բաժանարար է հանդիսանում կետ 1-ից կետ 4-ն ընկած սահմանագիծը, որը կետ 4-ից շարունակվում է վարչական շրջանի՝ Աջափնյակ վարչական շրջանի սահմանին հարող արտաքին սահմանագծով մինչև կետ 1:

5. ԷՐԵԲՈՒՆԻ ԵՎ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ՝

Էրեբունի 1. Բաժանարար սահմանագիծը սկսվում է Գարեգին Նժդեհ կամուրջի՝ Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների սահմանների հատման կետից (կետ 1), շարունակվում է հաջորդաբար Գարեգին Նժդեհ, Ռոստովյան և Դավիթ-Բեկ փողոցներով մինչև Դավիթ-Բեկ փողոցի՝ Էրեբունի և Նոր Նորք վարչական շրջանների սահմանների հատման կետ (կետ 2), որտեղից վարչական շրջանի՝ Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանի սահմաններին հարող արտաքին սահմանագծով մինչև կետ 1:

Էրեբունի 2. Բաժանարար է հանդիսանում կետ 1-ից կետ 2-ն ընկած սահմանագիծը, որը կետ 2-ից շարունակվում է վարչական շրջանի՝ Նորք-Մարաշ, Նոր Նորք վարչական շրջանների սահմաններին հարող արտաքին սահմանագծով մինչև Նուբարաշենի խճուղու՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների սահմանների հատման կետ (կետ 3), այնուհետև Նուբարաշենի խճուղով շարունակվում է մինչև Նուբարաշենի խճուղի և Խաչիկ Դաշտենց փողոցների հատման կետ (կետ 4), այնուհետև՝ մինչև Խաչիկ Դաշտենց և Էրեբունի փողոցների հատման կետ (կետ 5), այնուհետև՝ մինչև Էրեբունի փողոց և Արցախի պողոտա հատման կետ (կետ 6), այնուհետև՝ նշված ուղղությամբ արտաքին սահմանագծով մինչև կետ 1:

Էրեբունի 3. Բաժանարար է հանդիսանում կետ 6-ից կետ 5, այնուհետև կետ 4 և կետ 3 սահմանագիծը և դրանից աջ՝ դեպի Էրեբունի վարչական շրջանի՝ Նուբարաշեն և Շենգավիթ վարչական շրջանների սահմաններին հարող սահմանագծով մինչև կետ 6 տանող սահմանագիծը, ինչպես նաև Նուբարաշեն վարչական շրջանի արտաքին ամբողջ սահմանագծով ներառված տարածքը:

6. ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ՝

Կենտրոն 1. Բաժանարար սահմանագիծը սկսվում է Բաղրամյան պողոտայի՝ Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների սահմանների հատման կետից (կետ 1), շարունակվում է Բաղրամյան պողոտայով մինչև Մոսկովյան փողոցի և Բաղրամյան պողոտայի հատման կետ (կետ 2), այնուհետև՝ Մոսկովյան և Սարյան փողոցներով՝ մինչև Պուշկին և Սարյան փողոցների հատման կետ (կետ 3), այնուհետև՝ հաջորդաբար Սարյան և Մովսես Խորենացի փողոցներով՝ մինչև Ագաթանգեղոս և Մովսես Խորենացի փողոցների հատման կետ (կետ 4), շարունակվում է Ագաթանգեղոս փողոցով և Արշակունյաց պողոտայով մինչև Արշակունյաց պողոտայի՝ Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների սահմանագծի հատման կետ (կետ 5) և վարչական շրջանի՝ Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների սահմաններին հարող սահմանագծով մինչև կետ 1:

Կենտրոն 2. Բաժանարար է հանդիսանում կետ 3-ից կետ 4-ն ընկած սահմանագիծը, որը շարունակվում է հաջորդաբար Ագաթանգեղոս և Խանջյան փողոցներով մինչև Վարդանանց և Խանջյան փողոցների հատման կետ (կետ 6), որտեղից հաջորդաբար Վարդանանց և Պուշկին փողոցներով շարունակվում է մինչև կետ 3:

Կենտրոն 3. Բաժանարար է հանդիսանում կետ 2-ից կետ 3, այնուհետև՝ կետ 3-ից կետ 6-ն ընկած սահմանագիծը, որտեղից այն շարունակվում է Խանջյան փողոցով մինչև Սայաթ-Նովա պողոտայի և Խանջյան փողոցի հատման կետ (կետ 7), այնուհետև՝ Սայաթ-Նովա պողոտայով շարունակվում է մինչև կետ 2:

Կենտրոն 4. Բաժանարար է հանդիսանում կետ 1-ից կետ 2, այնուհետև կետ 2-ից կետ 7 սահմանագիծը, որը Սայաթ-Նովա պողոտայով շարունակվում է մինչև Սայաթ-Նովա պողոտայի և Չարենց փողոցի հատման կետ (կետ 8), այնուհետև՝ հաջորդաբար Չարենց, Մխիթար Հերացի և Արմենակյան փողոցներով շարունակվում է մինչև Նորք-Մարաշ վարչական շրջանի սահմանի հետ Արմենակ Արմենակյան փողոցի հատման կետ (կետ 9), այնուհետև վարչական շրջանի՝ Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների սահմաններին հարող սահմանագծով մինչև կետ 1:

Կենտրոն 5. Բաժանարար սահմանագիծը սկսվում է Չարենցի 1-ին նրբանցք՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների սահմանների հատման կետից (կետ 10) անցնում է Չարենց փողոցով մինչև կետ 8, այնուհետև հաջորդաբար կետ 8-ից շարունակվում է կետ 7-ով, կետ 6-ով, կետ 4-ով մինչև կետ 5, այնուհետև՝ վարչական շրջանի՝ Շենգավիթ, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջանների սահմաններին հարող սահմանագծով մինչև կետ 10:

Կենտրոն և Նորք-Մարաշ. Բաժանարար սահմանագիծը սկսվում է կետ 10-ից, շարունակվում է կետ 8-ով մինչև կետ 9, այնուհետև՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի արտաքին սահմանագծով մինչև կետ 10:

7. ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ՝

Մալաթիա-Սեբաստիա 1. Բաժանարար սահմանագիծը սկսվում է Գուսան Շերամ և Տիչինա փողոցների հատման՝ Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների սահման հանդիսացող կետից (կետ 1), այնուհետև շարունակվում է մինչև Տիչինա և Սեբաստիա փողոցների հատման կետ (կետ 2), այնուհետև՝ մինչև Սեբաստիա փողոցի և Ծովակալ Իսակովի պողոտայի հատման կետ (կետ 3) և վարչական շրջանի՝ Կենտրոն վարչական շրջանի սահմանին հարող սահմանագծով մինչև կետ 1:

Մալաթիա-Սեբաստիա 2. Բաժանարար սահմանագիծը ներառում է կետ 1-ից կետ 2 սահմանագիծը, որն այնուհետև Սեբաստիա փողոցով շարունակվում է մինչև Րաֆֆու փողոցի հետ հատման կետ (կետ 4), այնուհետև՝ Րաֆֆու փողոցով մինչև Առնո Բաբաջանյան փողոցի հետ հատման կետ (կետ 5), այնուհետև՝ Առնո Բաբաջանյան փողոցով մինչև Ծովակալ Իսակովի պողոտայի հետ հատման կետ (կետ 6), որը նաև հանդիսանում է վարչական շրջանի արտաքին սահմանագիծ և վարչական շրջանի՝ Արմավիրի և Արարատի մարզերի սահմաններին հարող սահմանագծով շարունակվում է մինչև կետ 1: Մալաթիա-Սեբաստիա 2 նստավայրը ներառում է նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի և դրան կից տնտեսությունների («Տերմինալ») հողատարածքները, ինչպես նաև Երևանից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածը (Վաղարշապատի խճուղու և օդանավակայանի ճանապարհների երթևեկելի մասերը):

Մալաթիա-Սեբաստիա 3. Բաժանարար է հանդիսանում կետ 4-ից մինչև կետ 5, կետ 5-ից մինչև կետ 6 սահմանագիծը, որից վարչական շրջանի՝ Շենգավիթ վարչական շրջանի սահմանին հարող սահմանագծով շարունակվում է մինչև Բագրատունյաց փողոցի հատման կետ (կետ 7), իսկ այնուհետև Բագրատունյաց և Սեբաստիա փողոցների հատման կետ (կետ 8), այնուհետև՝ Սեբաստիա փողոցով շարունակվում է մինչև կետ 4:

8. ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ՝

Նոր Նորք 1. Բաժանարար սահմանագիծը սկսվում է Մյասնիկյան պողոտա և Դավիթ Մալյան փողոցի հատման կետից, որը հանդիսանում է նաև սահմանագիծ (կետ 1) և շարունակվում է Գայի պողոտայով մինչև Բադալ Մուրադյան փողոցի հատման կետ (կետ 2), այնուհետև՝ հաջորդաբար Բադալ Մուրադյան փողոցով շարունակվում է դեպի Թևոսյան և Քոչինյան փողոցներով մինչև վարչական շրջանի և Կոտայքի մարզի սահմանագծի հատման կետը (կետ 3), այնուհետև վարչական շրջանի՝ Կոտայքի մարզի և Ավան վարչական շրջանի սահմաններին հարող սահմանագծով շարունակվում է մինչև կետ 1:

Նոր Նորք 2. Բաժանարար է հանդիսանում կետ 1-ից մինչև կետ 2-ն ընկած սահմանագիծը, որն այնուհետև հաջորդաբար շարունակվում է Բադալ Մուրադյան և Դավիթ-Բեկ փողոցներով մինչև Դավիթ-Բեկ փողոցի՝ Նոր Նորք և Էրեբունի վարչական շրջանների արտաքին սահմանների հատման կետ (կետ 4) և այնուհետև վարչական շրջանի՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի սահմանին հարող սահմանագծով շարունակվում է մինչև կետ 1:

Նոր Նորք 3. Բաժանարար է հանդիսանում կետ 4-ից մինչև կետ 2-ը, իսկ այնուհետև կետ 3-ն ընկած սահմանագիծը, որն այնուհետև վարչական շրջանի՝ Էրեբունի վարչական շրջանի սահմանին հարող սահմանագծով շարունակվում է մինչև կետ 4:

9. ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ՝

Շենգավիթ 1. Բաժանարար սահմանագիծը սկսվում է Բագրատունյաց փողոցի՝ Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների սահմանների հատման կետից (կետ 1), այնուհետև շարունակվում է Բագրատունյաց փողոցով մինչև Գարեգին Նժդեհի փողոցի հետ հատման կետ (կետ 2), այնուհետև՝ Գարեգին Նժդեհի փողոցով մինչև Գարեգին Նժդեհի կամուրջի՝ Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջանների սահմանների հատման կետ (կետ 3), այնուհետև վարչական շրջանի՝ Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների սահմաններին հարող արտաքին սահմանագծով շարունակվում է մինչև կետ 1:

Շենգավիթ 2. Բաժանարար սահմանագիծը սկսվում է կետ 1-ից, այնուհետև շարունակվում է Բագրատունյաց փողոցով մինչև Արշակունյաց պողոտայի հատման կետ (կետ 4), այնուհետև՝ Արշակունյաց պողոտայով մինչև Շիրակի փողոցի հատման կետ (կետ 5), այնուհետև՝ Շիրակի փողոցով մինչև Արարատյան փողոցի հատման կետ (կետ 6), այնուհետև՝ հաջորդաբար Արարատյան, Ներքին Չարբախ 1-ին փողոցներով մինչև Դարակերտ համայնքի ուղղությամբ Շենգավիթ վարչական շրջանի արտաքին սահմանի հետ հատման կետ (կետ 7) և շարունակվում է վարչական շրջանի՝ Արարատի մարզի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սահմաններին հարող արտաքին սահմանագծով մինչև կետ 1:

Շենգավիթ 3. Բաժանարար սահմանագիծը սկսվում է կետ 2-ից, այնուհետև շարունակվում է մինչև կետ 4, այնուհետև՝ կետ 5-ով, կետ 6-ով մինչև կետ 7 և վարչական շրջանի՝ Արարատի մարզի և Էրեբունի վարչական շրջանի սահմաններին հարող արտաքին սահմանագծով շարունակվում է մինչև կետ 3 և Գարեգին Նժդեհի փողոցով՝ ներառյալ Արշակունյաց պողոտայի հետ հատման կետը (կետ 8) մինչև կետ 2:

10. ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ՝

Քանաքեռ-Զեյթուն 1. Բաժանարար սահմանագիծը սկսվում է Ազատության պողոտայի և Պարույր Սևակ փողոցի հատման կետից (կետ 1), որը հանդիսանում է նաև արտաքին սահմանագիծ, շարունակվում է Պարույր Սևակ փողոցով մինչև Դրոյի փողոցի հետ հատման կետ (կետ 2), այնուհետև՝ Դրոյի փողոցով մինչև երկաթգծի և Ավան վարչական շրջանի արտաքին սահմանագծի հատման կետ (կետ 3), այնուհետև վարչական շրջանի՝ Ավան վարչական շրջանի և Կոտայքի մարզի սահմաններին հարող արտաքին սահմանագծով շարունակվում է մինչև կետ 1:

Քանաքեռ-Զեյթուն 2. Բաժանարար է հանդիսանում կետ 1-ից կետ 3-ն ընկած սահմանագիծը, որը շարունակվում է վարչական շրջանի՝ Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների սահմաններին հարող սահմանագծով շարունակվում է մինչև կետ 1:

բ) Արագածոտնի մարզի նոտարական տարածքում՝

  • – քաղաք Աշտարակ.
  • – քաղաք Ապարան.
  • – քաղաք Թալին.
  • – գյուղ Արագած:

գ) Արարատի մարզի նոտարական տարածքում՝

  • – քաղաք Արտաշատ.
  • – քաղաք Արարատ.
  • – քաղաք Մասիս.
  • – քաղաք Վեդի:

դ) Արմավիրի մարզի նոտարական տարածքում՝

  • – քաղաք Արմավիր.
  • – քաղաք Վաղարշապատ.
  • – գյուղ Բաղրամյան:

ե) Գեղարքունիքի մարզի նոտարական տարածքում՝

  • – քաղաք Սևան.
  • – քաղաք Մարտունի.
  • – քաղաք Գավառ.
  • – քաղաք Վարդենիս:

զ) Լոռու մարզի նոտարական տարածքում՝

  • – քաղաք Վանաձոր.
  • – քաղաք Սպիտակ.
  • – քաղաք Ստեփանավան.
  • – քաղաք Ալավերդի.
  • – քաղաք Թումանյան.
  • – քաղաք Տաշիր:

է) Կոտայքի մարզի նոտարական տարածքում՝

  • – քաղաք Աբովյան.
  • – քաղաք Նոր Հաճն.
  • – քաղաք Եղվարդ.
  • – քաղաք Հրազդան.
  • – քաղաք Չարենցավան:

ը) Շիրակի մարզի նոտարական տարածքում՝

  • – քաղաք Գյումրի.
  • – քաղաք Ախուրյան.
  • – քաղաք Մարալիկ.
  • – քաղաք Արթիկ.
  • – գյուղ Աշոցք:

թ) Սյունիքի մարզի նոտարական տարածքում՝

  • – քաղաք Սիսիան.
  • – քաղաք Գորիս.
  • – քաղաք Կապան.
  • – քաղաք Քաջարան.
  • – քաղաք Մեղրի:

ժ) Վայոց ձորի մարզի նոտարական տարածքում՝

  • – քաղաք Եղեգնաձոր.
  • – քաղաք Վայք
  • – քաղաք Ջերմուկ:

ի) Տավուշի մարզի նոտարական տարածքում՝

  • – քաղաք Դիլիջան.
  • – քաղաք Իջևան.
  • – քաղաք Նոյեմբերյան.
  • – քաղաք Բերդ:

(Հավելված N 2)

Ներմուծեք նկարագրությունը_13853

ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ (Հավելված N 3)

1. Գրասենյակը պետք է գտնվի շինությունում, որում ապահովված է անարգել մուտք՝ ցանկացած անձի համար, ինչպես նաև թեքահարթակ և/կամ անհրաժեշտ կահավորանք՝ հաշմանդամների տեղաշարժն ապահովելու համար:

2. Գրասենյակի (գրասենյակի դեպի փողոց անմիջական մուտքի բացակայության դեպքում՝ նաև շինության) մուտքը պետք է ունենա տեսանելի վայրում փակցված ցուցանակ՝ նոտարական գրասենյակի վերաբերյալ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով գրառմամբ: Ցուցանակի ձևի, չափերի և դրանում ներառվող լրացուցիչ տեղեկությունների վերաբերյալ պայմանները սահմանում է նոտարական պալատը:

3. Գրասենյակի արտաքին պատին կամ դռան վրա պետք է փակցված լինի ցուցանակ՝ նոտարի աշխատանքային ժամերի վերաբերյալ:

4. Գրասենյակը պետք է համապատասխանի սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության պահանջներին, ունենա անվտանգության համակարգ, ապահովված լինի հեռախոսային կապով և համացանց մուտք գործելու հնարավորությամբ:

5. Գրասենյակը նվազագույնը պետք է ունենա աշխատասենյակ, սպասասրահ և արխիվի սենյակ, մեկից ավելի նոտարների աշխատելու դեպքում՝ յուրաքանչյուր նոտարի համար նախատեսված առանձին աշխատասենյակ, իսկ սպասասրահը և արխիվի սենյակը կարող են լինել ընդհանուր՝ համապատասխանաբար ավելացնելով սպասասրահի և արխիվի համար նախատեսված քանակական պահանջները:

6. Աշխատասենյակը պետք է տեղակայված լինի այնպես, որ առավելագույնս ապահովված լինի նոտարական գործողությունների գաղտնիությունը, որտեղ պետք է տեղակայված լինի չհրկիզվող պահարան՝ առնվազն ՀՀ պետական զինանշանի պատկերով և ճզմիչ կնիքները պահելու համար: Նոտարական գործողությունը կատարելիս արգելվում է նոտարից, նոտարի օգնականից և ստաժորից, ինչպես նաև նոտարական գործողության մասնակիցներից (ներառյալ վկաներ, թարգմանիչներ, անձի փոխարեն ստորագրողներ) բացի որևէ այլ անձի ներկայությունը աշխատասենյակում:

7. Աշխատասենյակի արտաքին պատին պետք է փակցված լինի ցուցանակ՝ նոտարի անվան և ազգանվան գրառմամբ:

8. Արխիվը պետք է ապահովված լինի մետաղական դռնով, իսկ պատուհան ունենալու դեպքում՝ ճաղավանդակով: Արխիվի տարածքը պետք է լինի չոր և կահավորված լինի պահարաններով՝ նախատեսված առնվազն 1500 նոտարական գործեր պահելու համար:

9. Սպասասրահը պետք է ապահովված լինի սպասելու և համապատասխան դիմումներ կամ այլ փաստաթղթեր լրացնելու համար անհրաժեշտ կահավորմամբ՝ առնվազն երեք անձանց համար նախատեսված նստատեղերով և մեկ գրասեղանով:

10. Սպասասրահում տեսանելի վայրում պետք է ներկայացված լինի հետևյալ տեղեկատվությունը՝

ա) քաղաքացիների իրավունքների խախտումներին արագ արձագանքելու նպատակով ստեղծված թեժ գծ(եր)ի համար(ներ)ը,

բ) նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագների և պետական տուրքերի չափերը,

գ) նոտարական գործողությունների մասով պետական տուրքի և նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագների մասով արտոնություն ունեցող անձանց ցանկը:

11. Սույն հավելվածով, այլ պահանջ նախատեսված չլինելու դեպքում, պահանջվող տեղեկատվությունը շարադրվում է հայերեն լեզվով, իսկ նոտարի ցանկությամբ՝ նաև այլ լեզուներով:

12. Տեղեկությունները պետք է փակցված լինեն անձանց համար տեսանելի վայրում՝ ընթերցանության համար հարմար տառատեսակով:

Այս հրամանով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ արդարադատության նախարարի 2002 թվականի նոյեմբերի 6-ի «Նոտարական տարածքները սահմանելու մասին» N 608-Ն հրամանը:

Օրենքն ուժի մեջ է մտել մարտի 3-ին:

Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել