Դեղերի դեղատոմսով բացթողումը կկատարվի փուլ առ փուլ

Կառավարության որոշմամբ այսօր՝ մարտի 6-ին կայացած նիստի ամանակ սահմանվել է դեղերի դեղատոմսով բաց թողնման հստակ ժամանակացույց.

1. հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր,  իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ,  պատվաստանյութեր) դեղերը բաց են թողնվելու դեղատոմսով 2018 թվականի մարտի 1-ից,
2. ներարկման համար նախատեսված դեղերը` 2018 թվականի հուլիսի 1-ից,
3. բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանի Հանրապետությունում գրանցված են որպես դեղատոմսով բաց թողնվող դեղեր, դեղատոմսով բաց կթողնվեն 2018 թվականի հոկտեմբերի 1-ից:

Վարչապետը նիստի ընթացքում հորդորել է առողջապահության նախարարությանը լինել ուշադիր գործընթացի ժամանակ, քանի որ անգամ տեղեկություններ կան, թե դեղատոմսերը դեղատների դիմաց գրում և լրացուցիչ գումարի դիմաց տրամադրում են. «Շատ ուշադիր եղեք, որպեսզի բուտաֆորիա չդառնա»:

Ալիսա Չիլինգարյան

Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

Բացել ամբողջ տեքստը

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել