Տուգանքի նշանակում 400-800.000 դրամի չափով

ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգիրքը  սահմանում է վարչական պատասխանատվություն մանր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի իրականացնելու համար։

Այսպիսով, առանց իրացնելու նպատակի մանր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 200-400 հազար դրամի չափով:

Նույն արարքները մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 400-800 հազար դրամի չափով։ չափով:

Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մանր չափերը սահմանված են ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքին կցված հավելվածի:

Ընդ որում, հարկ է նշել, որ այն անձը, որ կամովին հանձնել է իր մոտ եղած մանր չափերի թմրամիջոցները կամ հոգեմետ նյութերը, ազատվում է սույն իրավախախտման համար վարչական պատասխանատվությունից:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել