Գագիկ Հարությունյանը ՍԴ աշխատակազմին ներկայացրեց ՍԴ նոր անդամ Հրայր Թովմասյանին

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր՝ մարտի 5-ին, ՍԴ աշխատակազմին ներկայացրեց ՍԴ նոր անդամ Հրայր Թովմասյանին. «Ենթադրում եմ՝ ՍԴ-ի կոլեկտիվ այնքան լավն է եղել, որ հետո վերադառնում են ՍԴ: Սա փաստում է, որ ՍԴ-ն, բացի իր գործառույթները լիարժեք իրականացնելուց, միջազգային մակարդակով շոշափելի աշխատանք կատարելուց, նաև լավ թիմ է: Այս տարիների ընթացքում ՍԴ-ն նաև կադրերի լավ դարբնոց է դարձել: Ես շուտով հրաժեշտ եմ տալու ձեզ, այս 2 օրը կդադարեցնեմ ՍԴ նախագահի լիազորությունները, որովհետև ի վիճակի չեմ լինի մի ծանր աշխատանքը մյուսի հետ լրացնել, բայց մինչև մարտի 23-ը կլինեմ ձեզ հետ»,- ասաց Հարությունյանը։

ՍԴ նախագահը շնորհավորեց Հրայր Թովմասյանին և նրան բեղմնավոր գործունեություն ցանկացավ: Նա նկատեց, որ կատարյալ որևէ բան չի լինում, և նոր սերունդն իր հետ նոր մոտեցումներ է բերում: Սակայն Հարությունյանը կարևորեց նորը հնի վրա կառուցելու գաղափարը և քայլ-քայլ առաջ գնալը: Ի վերջո, Գագիկ Հարությունյանը Հրայր Թովմասյանին հանձնեց ՍԴ անդամի հագուստը:

«Այս հագուստը միայն հագնելով չէ, հագնելը նոր պարտավորություն է իր հետ բերում»,- շարունակեց Հարությունյանը:

«Ամեն պաշտոն զբաղեցնելուց առաջ՝ նախարար, պատգամավոր և այլն, իմ սրտի աշխատանքն արգանում էր, կարծում էի՝ այսօր էլ կլինի: Սակայն այսօր, էմոցիոնալ լինելով հանդերձ, ես հանգիստ եմ. հավանաբար դա նրանից է, որ վերադառնում եմ իմ արմատներին, այստեղ ինձ հարազատ մարդիկ էին»,- նշեց Հրայր Թովմասյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը բաղկացած է 9 անդամից: Դատարանի անդամները պաշոնավարում եմ մինչև 70 տարին լրանալը, 2005 թվականի փոփոխություններով նրանք պաշտոնավարում են միչև 65 տարին լրանալը: Օրենքով, եթե որևէ դատավորի պաշտոնավարման ժամկետը լրացել է, սակայն նա իր վարույթում ունի որևէ գործ, ապա նրա պաշտոնավարման ժամկետը կարող է երկարացվել, բայց ոչ ավել, քան 6 ամիս: Սահմանադրական դատարանի դատավոր Կիմ Բալայանի 70 տարին լրացել է 2017 թվականի հոկտեմբերի 15-ին: Հրայր Թովմասյանը այս պաշտոնում առաջադրվել էր փետրվարին 12-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել