Իրանում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Իրանի կենտրոնական հատվածում գրանցվել է 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Այս մասին տեղեկացնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը:

Նշենք, որ ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Իրանում գրանցվել էր վերջին տասնամյակում ամենահզոր երկրաշարժը, որը խլել է ավելի քան 500 մարդու կյանք:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել