Ազգային ժողովի ամենահարուստ հինգ պատագամավորները

Parliamentmonitoring.am կայքը հրապարակել է 6-րդ գումարման Ազգային ժողովի 105 պատգամավորներից ամենահարուստների ցանկը:

Իրավաբան.net-ը ներկայացնում է այդ պատգամավորների հնգյակը:

Առաջին տեղում է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նրա եկամուտները կազմում են 9, 089, 570, 360 ՀՀ դրամ:

Երկրորդ տեղում է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Սամվել Ալեքսանյանը: Պատգամավորի եկամուտները կազմում են 4, 249, 839, 000 ՀՀ դրամ:

Երրորդ տեղում է ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանը: Նրա եկամուտները կազմում են 3, 679, 422, 190 ՀՀ դրամ:

Հաջորդը նույնպես Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, Արայիկ Գրիգորյանն է: Նրա եկամուտները կազմում են 2, 359, 958, 400 ՀՀ դրամ:

Հնգյակը եզրափակում է «Ծառուկյան» խմբակցության անդամ Դավիթ Մանուկյանը: Նրա եկամուտները կազմում են 1, 297, 808, 000 ՀՀ դրամ:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել