Ազգային ժողովն ընդունեց կլոնավորման արգելքի վերաբերյալ օրենքի նախագիծը

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ մարտի 2-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը, ինչպես նաեւ երկրորդ ընթերցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Մասնավորապես, «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքով սահմանվում է, որ բժշկության և կենսաբանության ոլորտներում արգելվում են եվգենիական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը:

Օրենքով սահմանվել է կենդանի և դիակային դոնորից վերցված օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելու արգելք, նաեւ առաջարկվում է օրենքի ներկայիս կարգավորմամբ արյան բաղադրամասերի պետական պաշարների պահպանման կարգի հաստատումից բացի կառավարությանը վերապահել նաեւ դրանց ստեղծման եւ նորացման կարգը: Ստեղծվում է արյան ազգային ծառայություն, որը տարբեր բնակավայրերում կունենա իր ստորաբաժանումները:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել