Չորս օր անընդմեջ ոչ աշխատանքային օրերը կարող են դժվարություններ առաջացնել. Վարչապետ

Հունվարի 25-ին կառավարության նիստի ընթացքում ընդունվել է որոշում, որի համաձայն մարտի 9-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2018թ-ի մարտի 17-ը։ Այս մասին գործադիրի նիստին ասաց վարչապետը։

«Իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ չորս օր անընդմեջ ոչ աշխատանքային օրերը կարող են դժվարություններ առաջացնել՝  հատկապես տնտեսվարողների գործունեությանը»,-նշեց Կարեն Կարապետյանը։

Ելնելով վերոնշալից՝ վարչապետը ՊԵԿ նախագահին, Սննդի անվտանգության պետական ծառայության պետին հանձնարարեց, իսկ  Կենտրոնական բանկի նախագահին առաջարկեց մարտի 8-ից մինչև մարտի 11-ի ավարտը տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու համար բոլոր մաքսատներում, ՍԱՊԾ համապատասխան ստորաբաժանումներով սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն՝ նախապես հաստատված աշխատանքային գրաֆիկին համապատասխան, ինչպես նաև մաքսատներում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերում այդ ժամանակահատվածում վճարումների կատարման հնարավորությունը։

«Պարոն Ջավադյան, հնարավո՞ր է», – հարցրեց վարչապետը Կենտրոնական բանկի նախագահին:

Նա պատասխանեց, որ խոսքը գնում է 2 բանկի մասին և կխնդրեն՝ կաշխատեն:

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել