Հայտնի է Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի թեկնածու դատավորների կազմը

2018 թվականի մարտի 1-ին կայանալիք ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկվել է Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի դատավոր անդամների ընտրության հարցը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին ընտրելու նպատակով քվեաթերթիկներում ներառվել են հետևյալ դատավորների անունները.

Այս մասին հայտնում են ՀՀ Դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վճռաբեկ ատյան

  1. Անտոնյան Սուրեն
  2. Դրմեյան Մամիկոն
  3. Հակոբյան Գոռ
  4. Հակոբյան Ռուզաննա

Վերաքննիչ ատյան

  1. Բաբայան Արա
  2. Խանդանյան Գագիկ
  3. Հովակիմյան Նարինե
  4. Չիլինգարյան Կարեն
  5. Չիչոյան Սերգեյ

Առաջին ատյան

  1. Բաբայան Արսեն
  2. Բալայան Դավիթ
  3. Բեկթաշյան Արմեն
  4. Խաչատրյան Արմեն
  5. Հովնանյան Վարդուհի
  6. Հովսեփյան Սիմիզար
  7. Ղազարյան Արգիշտի
  8. Մազմանյան Գայանե
  9. Մխիթարյան Անի
  10. Պետրոսյան Կարինե

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել