Ոստիկանները մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

 Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ծավալուն միջոցառումներով տեղեկություններ էին ձեռք բերել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի տներից մեկում ապօրինի զենք-զիամթերք կա։ Հարուցված քրեական գործի շրջանակում, փետրվարի 24-ին տունը խուզարկվեց։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:

Տարբեր տեսակի նռնակները, նռնակների պայթուցիչները, պայթուցիկ լիցքերը, դետոնատորներիը, շշերով վառոդները, ազդանշանային հրթիռի ինքնաշեն սարքը, ատրճանակը, ինքնաձիգը, տարբեր տեսեակի հրազենների փողերը, խլացուցիչները, պահեստատուփերը, տարբեր տրամաչափի 800-ից ավելի փամփուշտներն ու զինամթերքի այլ տեսակները թաքցված են եղել գազաբալոնում: Հայտնաբերվածն առգրավվել է։

Նշանակվել են փորձաքննություններ։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել