Կին իրավաբանների երկու երրորդը սեռական հետամտումների են ենթարկվել

Իրավական ոլորտը հավանաբար կդառնա #metoo քարոզարշավի հաջորդ թիրախը այն բանից հետո, երբ ուսումնասիրությունները բացահայտեցին, որ կին իրավաբանների երկու երրորդը սեռական հետամտումների են ենթարկվել: Կեսից ավելին նույնիսկ մի քանի անգամ։ Նշենք, որ  #metoo, այսպես ասած՝ «ես՝ նույնպես» շարժումը սկիզբ առավ Հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշատյնի հետ կապված հայտնի դեպքերից հետո։

The Times-ի տվյալներով, որոնք ձեռք են բերվել փաստաբանների գործունեությունը կարգավորող մարմնի (Solicitors Regulation Authority (SRA)) աշխատակիցների կողմից Թայմսի դիտորդին տրամադրած տվյալներից ելնելով, կազմում է ամսեկան համարյա մեկ դեպք, ինչը վերջին երկու տարում ընդհանուր առմամբ կազմել է 21 դեպք։

«Քաղաքային իրավաբանների շրջանակը կարող է նմանատիպ հնչեղ կապերի բացահայտման հաջորդ բնագավառը հանդիսանալ։ Երիտասարդ իրավաբանների և ուսանողների, իրենց ազդեցիկ ավագ իրավաբան ղեկավարների  հետ երեկոյան ժամերին սերտ աշխատանքային գրաֆիկը բարձր ռիսկային միջավայր է հանդիսանում։ Երիտասարդներին հաճախ հրավիրում են երեկոյան պաշտոնական հանդիպումների, որտեղ ալկոհոլային խմիչքները հազվադեպ երևույթ չեն։  Անբարեխիղճ ավագ իրավաբանը կարող է շեղվել և սեռական հետամտում իականացնել՝ գիտենալով, որ իր ուսանողը սեփական առաջընթացի հնարավորությունը կորցնելու վախից ելնելով՝ դժվար թե որևէ բան տեղեկացնի ինչ-որ մեկին»,-այս մասին ասում է Devereux Chambers-ի ներկայացուցիչ, Արքայական խորհրդական, աշխատանքային իրավունքի մասնագետ Էնդրյու Բյորնսը։

Legal Week (Իրավական շաբաթ), ամսագրի կողմից 100 կանանց շրջանում ուսումնասիրության արդյունքները մտահոգության տեղիք են տալիս։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այդպիսի դեպքերի մասին հաղորդումներ տալուց կարող են հրաժարվել, ինչի պատճառը պրակտիկայում նման դեպքերը կոծկելու նպատակով լայնորեն կիրառվող «գաղտնիության» կամ «չբացահայտման» պայմանագրերն են։

SRA-ը զգուշացրել է Անգլիայի և Ուելսի 130.000 մասնագետներին այդպիսի գործարքների անօրինականության մասին այն բանից հետո, երբ նմանատիպ գործարք է իրականացվել 2012թ․-ին Baker McKenzie իրավաբանական ընկերությունում տեղի ունեցած դեպքի առնչությամբ։ Բողոք ներկայացնող կնոջը, որը դեպքից հետո դադարեցրել էր իր պրակտիկան, «խոշոր չափերի» վերջնահաշվարկ էր վճարվել գաղտնիության պայմանագիր ստորագրելու դիմաց։

Downing Street-ը անցյալ ամիս հայտարարել է  Նախագահական ակումբում տեղի ունեցած սկանդալի մասին, որտեղ միայն տղամարդկանց համար նախատեված դրամահավաքի ճաշկերույթի մատուցողուհիներին պարտադրել են գաղտնիության պայմանագիր ստորագրել։

The Times–ին նաև հայտնի է դարձել, որ Լոնդոնի իրավաբանական ընկերություններից մեկը, որը հպարտանում է գենդերային բազմազանությունը խթանելու հանգամանքով, խոշոր չափի վերջնահաշվարկ վճարելուց հետո իր նախկին աշխատակցուհուն, որը՝ պնդում էին, որ սեռական հետամտումների է ենթարկվել, պարտադրել է գաղտնիության պայմանագիր ստորագրել։ Հասկանալի է, որ աշխատանքային հարաբերություններում բարոյական բարձր հատկանիշներով  հպարտացող ընկերությունը պայմանագրով նախատեսել է, որ նախկին աշխատակցուհին պարտավորվում է ոչնչացնել իր ղեկավարի կողմից իր դեմ իրականացրած սեռական հետամտումներիը մանրամասն նկարագրող ապացույցները։

Իրավաբանների կարծիքը այս հարցում կիսվում է, սակայն մեծամասնությունը կողմ է, որպեսզի այս ամոթալի պրակտիկան դադարեցվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել