70-ամյա տղամարդ է բերման ենթարկվել ոստիկանություն՝ մացառախոզ որսալու կասկածանքով

Փետրվարի 17-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ապօրինի որս կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Աշոտ Ղևոնդյանին։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Իջևանի բնակիչ 70-ամյա Ղևոնդյանի մեքենայում հայտնաբերվել է մորթված մացառախոզ, ինչպես և 16 մմ տրամաչափի փամփուշտներ կրակող, գործարանային համարով որսորդական ողորկափող հրացան, փամփշտատուփ՝ 16 փամփուշտով, դանակ ու սղոց։

Պարզվել է, որ հրացանն ապօրինի է։

Աշոտ Ղևոնդյանը ոստիկաններին հայտնել է, որ մացառախոզը որսացել է անտառում լարած թակարդով։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Կատարվում է հետաքննություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել