Վարչական դատարանի վճիռը՝ հօգուտ Սերգեյ Դանիելյանի

Դերասան Սերգեյ Դանիելյանը 2017 թ-ի հուլիսի 10-ին հայց է ներկայացրել  վարչական դատարան` ընդդեմարդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության։ Դանիելյանը պահանջում էր վերացնել որոշումները՝ իր դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու մասին, ինչպես նաև վերադարձնել բռնագանձված գումարները։

Գործով որպես երրորդ անձ են ներգրավվել նաև ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը և Երևանի քաղաքապետարանը, քանի որ  ԴԱՀԿ-ն պարտապանի հաշվեհամարներից որոշակի չափով գումար է գանձել, այն դեպքում, երբ Դանիելյանը  ճանապարհատրանսպորտային չմուծված տուգանքներ չի ունեցել։

Վարչական դատարանը հրապարակել է այս գործի վճիռը, որի համաձայն Սերգեյ Դանիելյանի պահնաջները բավարարվել են։

Անվավեր է ճանաչվել Սերգեյ Դանիելյանի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու մասին չորս որոշումները։ ԴԱՀԿ-ն պարտավորեցվել է  վերադարձնել 4 կատարողական վարույթներով բռնագանձված համապատասխանաբար 7.500, 10.500, 7.500 և 25.000  դրամ գումարները։ Սրանից բացի, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի կբռնագանձվի 16.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար նախատեսված պետական տուրք։

Հօգուտ Սերգեյ Դանիելյանի՝ կբռնագանձվի  30.000 ՀՀ դրամ՝ որպես ներկայացուցչի վարձատրության, 860 ՀՀ դրամ՝ որպես փոստային ծախսի և 3.400 ՀՀ դրամ՝ որպես տպագրության ծախսի փոխհատուցում:

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել