Ոստիկանները բռնության հետքերով տղամարդու դի են հայտնաբերել. նախնական տվյալներով նրան ծեծել են

Այսօր` փետրվարի 18-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը մեկնել է Կապան քաղաքի Շահումյան փողոց, որտեղ հայտնաբերել է մի տղամարդու դիակ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է տղամարդու դիակ՝ բռնության հետքերով:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ մահացածը Քաջարան քաղաքի բնակիչ, 1965 թ. ծնված Վալերիկ Մանուչարյանն էր, որին, նախնական տեղեկություններով, 3 հոգի ծեծի են ենթարկել:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի շնորհիվ, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, Բագրատաշենի անցակետից ոստիկանության Կապանի բաժին բերման են ենթարկվել 1995 թ. ծնված Մ. Մ.-ն, 1974 թ. ծնված Ս. Կ.-ն և 1984 թ. ծնված Ա. Հ.-ն:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել