Քաղաքապետարանը 12 մեքենա է աճուրդի հանել

Երևանի քաղաքապետարանը քաղաքի սեփականությունը համարվող 12 ծառայողական մեքենա է աճուրդի հանել։ Աճուրդին մասնակցել ցանկացող անձիք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ինտերնետային կայքում՝ www.yerevan.am։

Աճուրդի պայմանների մանրամասներին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Երևանի  քաղաքապետարան (Արգիշտիի 1, մուտքը աշտարակի կողմից, 2-րդ հարկ, հեռ. 011- 514173)։ Աճուրդին մասնակցել ցանկացողները հայտին կից ներկայացնում են տեղական վճարի` 10․000 դրամ և մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճարի վճարման անդորրագրերը։

Աճուրդը կայանալու է 2018թ փետրվարի 23-ին ժամը 17.00-ին, Արգիշտիի 1 հասցեում։
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2018թ փետրվարի 23-ը, ժամը 15.00-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել