ԿԳՆ աշխատակազմի «Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությունը» կլուծարվի

ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1. ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ՀՀ կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) N 1 հավելվածի 10-րդ կետի «ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժա) կրթության և գիտության բնագավառներում պետական ծրագրային բյուջետավորման և գնումների գործընթացի կազմակերպում.».
2) ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմում՝
ա. լուծարել ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությունը,
բ. ստեղծել ֆինանսաբյուջետային վարչություն ու գնումների և հաշվապահական հաշվառման վարչություն.
3) N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» գլխի «Վարչություններ» բաժնում՝
ա. ուժը կորցրած ճանաչել «Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն» պարբերությունը,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Ֆինանսաբյուջետային վարչություն
Գնումների և հաշվապահական հաշվառման վարչություն»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:

Այս որոշումն ուժի մեջ կմտնի փետրվարի 24-ին։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել