Աշխատավարձի քանի՞ տոկոսը կարող է բռնագանձվել ալիմենատյին պարտավորությունների կատարման համար

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածը սահմանում է, որ կատարողական թերթի կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը: Սակայն վերը նշված պահումների չափի սահմանափակումը չի կիրառվում, եթե`

1) բռնագանձվում է ալիմենտ.

2) հատուցվում է առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասը.

3) հատուցվում է հանցագործությամբ պատճառված վնասը:

Հետևաբար, այն դեպքերում, երբ ԴԱՀԿ ծառայությունը բռնագանձում է ալիմենտ, հիսուն տոկոսից ավելի պահումներ չկատարելու սահմանափակումը չի գործում և ալիմենտ բռնագանձելու դեպքում պահումների չափը չի կարող գերազանցել աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների յոթանասունհինգ տոկոսը: Իսկ եթե բռնագանձումները կատարվում են պարտապանի պետական կենսաթոշակից, ապա կատարողական թերթի կատարման ընթացքում պարտապանի պետական կենսաթոշակից կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել