Որո՞նք են աշխատանք չգտնելու պատճառները

Մեր օրերում աշխատանք գտնելն այնքան էլ հեշտ չէ, որպիսի փաստը հիմնականում կապվում է գործատուի` ոչ օրինաչափ, իսկ երբեմն էլ անձին նվաստացնող պահանջների ներկայացման հետ:

 

Անշուշտ, սրա մեջ կա իրականություն, բայց չպետք է մոռանալ նաև այն, որ անձը հաճախ աշխատանք չի կարողանում գտնել իր իսկ որակական և մասնագիտական որոշակի կարողությունների և հմտությունների բացակայության պատճառով:

 

Այս առումով գործատուն իրավասու է իրականացնել մրցույթ և աշխատանքի ընդունել մրցույթում հաղթած անձի հետ:

 

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 86-րդ հոդվածի` գործատուն իրավունք ունի ինքնուրույն, ուղղակիորեն (առանց մրցութային կամ այլ ընթացակարգերի) համալրելու թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը` կնքելով օրենքով նախատեսված աշխատանքային պայմանագրեր:

 

Աշխատող փնտրող գործատուն կարող է թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը համալրել նաև իր կազմակերպած մրցույթով կամ օգտվել համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների ծառայություններից: Թափուր աշխատատեղերի համալրման նպատակով մրցույթի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև մրցույթում հաղթած անձանց հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանում է գործատուն,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել