«ԹԱԴՇԵՆ»-ին 50 տարով թույլտվություն կտրամադրվի՝ օգտակար հանածոյի արդյունահանման համար

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը 2018 թվականի հունվարի 31-ին ստորագրել է համար 12-Ա հրամանը, որով «ԹԱԴՇԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 50 տարով տրամադրվում է օգտակար հանածոյի արդյունահանման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման թույլտվություն՝ Շիրակի մարզի Ավդրամանի պեմզայի տուֆերի հանքավայրի 1-ին տեղամասում:

Հրամանն ուժի մեջ կմտնի այն ստորագրելուց հետո 2 ամսվա ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել