Նորություններ

«Ելք»-ը հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ է ներկայացրել ԱԺ

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության փետրվարի 16-ին հրավիրված արտահերթ նիստում կքննարկվի ընդամենը մեկ հարց՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Առաջարկվում է ակցիզային հարկը 1 տոննա բենզինի համար 40 հազար դրամի փոխարեն սահմանել 25 հազար դրամ, սեղմված բնական գազի 1000 մ3-ի համար սահմանել 8330 դրամ՝ նախկին 25 հազարի փոխարեն:

Իսկ բենզինի մեկ տոննայի համար սահմանված ակցիզային հարկի և  հաշվարկված ԱԱՀ-ի հանրագումարը 120.000 դրամից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որ բենզինի մեկ տոննայի համար ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը հավասարվի 120.000 դրամի:

Նախագծով առաջարկվում է նաև նվազեցնել եկամտահարկի դրույքաչափերը․

«Եթե այլ բան սահմանված չէ, ապա հարկման բազայի նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է՝

1) ամսական դրույքաչափերի հետևյալ սանդղակով.

Հարկման բազայի ամսական մեծությունը Եկամտային հարկի դրույքաչափը
մինչեւ 150000 դրամը ներառյալ 23 տոկոս
150000-ից մինչեւ 300000 դրամը ներառյալ 34500 դրամ՝ գումարած 150000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը
300000-ից մինչեւ 2000000 դրամը ներառյալ 73500 դրամ՝ գումարած 300000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը
2000000-ից ավելի դրամ 549500 դրամ՝ գումարած 2000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը

2) տարեկան դրույքաչափերի հետևյալ սանդղակով.

Հարկման բազայի տարեկան մեծությունը Եկամտային հարկի դրույքաչափը
մինչեւ 1800000 դրամը ներառյալ 23 տոկոս
1800000-ից մինչեւ 3600000 դրամը ներառյալ 414000 դրամ՝ գումարած 1800000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը
3600000-ից մինչեւ 24000000 դրամը ներառյալ 882000 դրամ՝ գումարած 3600000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը
24000000-ից ավելի դրամ 6594000 դրամ՝ գումարած 24000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը

Նախագծի հիմնավորման մեջ նշում է, որ 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» էներգակիրների՝ բենզին, դիզելային վառելիք, սեղմված բնական գազի հարկային բեռի ավելացումը հանգեցրել է այդ ապրանքատեսակների գների բարձրացման: Մասնավորապես, սեղմված բնական գազի և դիզելային վառելիքի թանկացումը արդեն իսկ հանգեցրել է ընդհանուր գնաճի, ինչը իր հերթին նպաստում է Հայաստանի բնակչության սոցիալական վիճակի էլ ավելի վատթարացմանը:

Նախագծի ընդունմամբ էներգակիրների հարկային բեռը կթեթեւանա, ինչը կնպաստի, որպեսզի այդ ապրանքատեսակները էժանանան:

Հարկային օրենսգրքի հոդված 150-ի համաձայն՝ մինչև 150 հազար դրամ ամսական եկամուտ ստացող ֆիզիկական անձանց համար սահմանվում է եկամտային հարկի ավելի ցածր՝ 23 տոկոս դրույքաչափ՝ քան «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2015թ. ապրիլի 2-ի ՀՕ-246-Ն օրենքի Հոդված 10-ով ամրագրված 24.4 տոկոս դրույքաչափն է՝ ամսական մինչև 120 հազար դրամ եկամուտ ստացող ֆիզիկական անձանց համար: Մինչդեռ 150 հազար դրամից ավել եկամուտ ստացող ֆիզիկական անձանց փաստացի եկամուտների նվազել է, քանի որ նրանց եկամուտների նկատմամբ 26 տոկոսի փոխարեն կիրառվում է եկամտային հարկի 28 տոկոս դրույքաչափ:

Նախագծի ընդունմամբ պայմանավորված 150 հազար դրամից մինչև 300 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող ֆիզիկական անձանց եկամտային հարկի կվերադարձվի մինչև Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահը կիրառված դրույքաչափին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել