Նորություններ

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է գլխավոր դատախազին՝ ավագանու նիստին տեղի ունեցածի առթիվ քրեական գործ հարուցելու համար

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տվյալների հրապարակումից  հետո Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Նշենք նաև, որ մինչ այդ հանցագործության հաղորդում էր տվել նաև «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:

Գլխավոր դատախազությունից նաև նշեցին, որ այժմ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստն ընդհատվեց ծեծկռտուքի պատճառով: Ավագանու «Երկիր ծիրանի»  խմբակցության անդամները կոյուղաջուր էին փորձում հանձնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ նշելով, որ Նուբարաշեն համայնքում հենց այդպիսի վիճակ է՝  քրեակատարողական հիմնարկի փչացած կոյուղու պատճառով:

Ավելի ուշ ավագանու ընդհատված նիստը վերսկսվեց շտապօգնության և ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել