Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիան ավարտվեց

Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիան ավարտվեց:

«Մենք՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց հավաքվածներս,  որևէ այլ ելք չենք գտնում, քան  գալ և պահանջել ազատել ավագանին այսօր ավագանու ընդդիմադիր կանանց վրա հարձակվող ծեծի և սեռական ոտնձգության ենթարկող իշխանական տղամարդկանցից և քրեական պատասխանատվության ենթարկել նման հանցագործներին:

Այսօր ժամը 17:00-ից 18:30-ի սահմաններում մենք գրավեցինք քաղաքապետարանի գլխավոր, ինչպես նաև Երևան քաղաքի պատմության թանգարանի մուտքը` պահանջելով վերոնշյալը, ինչի արդյունքում մեր նկատմամբ կիրառվեց անհամաչափ ուժ ոստիկանների կողմից և մի քանիսս կրեցին մարմնական և նյութական վնասներ, ուստի սույն հայտարարությունը նաև հաղորդում է հանցագործության մասին:

Այսպիսով` մենք փաստում ենք, որ կանանց նկատմամբ ճնշումը և բռնությունը համատարած և համակարգային բնույթ է կրում և այսօր տեղի ունեցան միջադեպերը դրանց մի մասն են կազմում, մեր պայքարը նոր չի սկսվել և չի ավարտվելու այսօր»,-նշված էր նրանց հրապարակված հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել