Նորություններ

«Վանսևան» ՍՊԸ-ի ԱԱՀ-ի վճարման ժամկետը կհետաձգվի

«Վանսևան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի փետրվարի 22-ից մինչև 2019 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նոր որոշման նախագիծ է ներկայացրել կառավարությանը:

«ՎԱՆՍԵՎԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ

NN
ը/կ
ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը
Անվանումը Չափի միավորը Քանակը Արժեքը (դրամ)
1 2 3 4 5 6
1 7309 Ցիստեռն գինու պահմանման համար 5.000լ Կգ 336 7.432.000
2 7309 Ցիստեռն գինու պահմանման համար 10.000լ Կգ 505.5 11.892.000
3 7309 Ցիստեռն գինու պահմանման համար 15.000լ Կգ 674 5.712.000
4 7309 Ցիստեռն գինու պահմանման համար 2.000լ Կգ 145 3.430.000
5 7309 Ցիստեռն գինու պահմանման համար 1.000լ Կգ 72 3.049.000
Ընդամենը 31.515.000

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 148,2 մլն ՀՀ դրամի չափով ներդրում՝ սարքավորումներ ձեռք բերելու համար, սակայն որոշ ապրանքներ հանվել են ցանկից՝ արդեն իսկ ազատված լինելով ԱԱՀ-ից և այժմ հետաձգման ենթակա սարքավորումների գումարը կկազմի շուրջ 31,5 մլն ՀՀ դրամ։

Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել բարձրորակ ժամանակակից սարքավորումներ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 11 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2018-2020 թվականները 193 հազ. ՀՀ դրամ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել