Որքա՞ն կստանան համայնքի ղեկավարները ՔԿԱԳ ծառայության լիազորությունների իրականացման համար

Քաղաքա­ցիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման համար  յուրաքանչյուր տարածքային բաժնի պետի հաստիքի հաշվով` 3415.2 հազ. դրամ կտրվի,  բարձր լեռնային բնակավայրերի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետի հաստիքի հաշվով` 3511.3 հազ. դրամ: Այս մասին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոր նախագիծ է ներկայացրել կառավարությանը:

Նշենք նաև, որ յուրաքանչյուր քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի մասնագետի հաստիքի հաշվով կտրվի 1938.9 հազ. դրամ, իսկ բարձր լեռնային բնակավայրերի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի մասնագետի հաստիքի հաշվով` 2035.5 հազ. դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել