Նորություններ

Աղբը բերել ու լցրել են «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատասենյակ

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները այսօր՝ փետրվարի 13-ին,  լքեցին ավագանու նիստն ու հեռացան իրենց աշխատասենյակ:

«Երկիր Ծիրանիի» անդամների աշխատասենյակի մուտքի մոտ գցել էին կոյուղաջրերի տարաներից մեկը ու բազմաթիվ թղթեր:

Զարուհի Փոստանջյանը խոսքով՝  դա հավաքարարի արածն է, որը հիմա լքել է մասնաշենքը. «Այս արարքն անհետևանք չի մնալու: Այս ամենին պետք է տրվի և՛ քաղաքական, և՛ իրավական գնահատական»:

«Սա մեզ իհարկե չի կանգնեցնելու: Այս հանցավոր կլանի, այս հանցավոր խմբակի պայքարի ձևն է, նրանց մակարդակի մասին»,-նշեց նույնխմբակցության ներկայացուցիչ Մարինա Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները այսօր՝ փետրվարի 13-ին, ավագանու նիստի ժամանակ ծծմբական թթու պարունակող տիղմ էին բերել նիստերի դահլիճ: Տարանները  «Երկիր ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյան ձեռքին էին: Ներկաներից մի մասի ինքնազգացողությունը վատացել է, ավագանու անդամներին տարհանել էին նիստերի դահլիճից:

Նշենք, որ միջադեպի պատճառով հիվանդանոց է տեղափոխվել ՀՀԿ խմբակցության անդամ, ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը: Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ միջադեպի մասին հաղորդում չի տրվել:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել