Նորություններ

Ոստիկանությունը ուսումնասիրում է Երևանի ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպի նյութերը

Ոստիկանությունում ուսումնասիրում են այսօր՝ փետրվարի 13-ին,  Երևանի ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպի նյութերը: Այս մասին Իրավաբան.net -ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները այսօր՝ փետրվարի 13-ին, ավագանու նիստի ժամանակ ծծմբական թթու պարունակող տիղմ էին բերել նիստերի դահլիճ: Ներկաներից մի մասի ինքնազգացողությունը վատացել է, ավագանու անդամներին տարհանել էին նիստերի դահլիճից:

Նշենք, որ միջադեպի պատճառով հիվանդանոց է տեղափոխվել ՀՀԿ խմբակցության անդամ, ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը:

Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ միջադեպի մասին հաղորդում չի տրվել:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել