Նորություններ

Մարտին Վարդազարյանին ավագանու նիստերի դահլիճից տեղափոխել են հիվանդանոց

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանին ավագանու նիստերի դահլիճից տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին Երևանի քաղաքապետարանից հայտնում է Իրավաբան.net-ի լրագրողը:

Նշվում է, որ նա սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, ինքնազգացողությունը վատացել է և տեղում գործող շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է հիվանդանոց:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները այսօր՝ փետրվարի 13-ին, ավագանու նիստի ժամանակ ծծմբական թթու պարունակող տիղմ էին բերել նիստերի դահլիճ:

Ներկաներից մի մասի ինքնազգացողությունը վատացել է, ավագանու անդամներին տարհանել էին նիստերի դահլիճից:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել