Նորություններ

«Երկիր ծիրանիի» անդամները փորձել են ծծմբական թթու պարունակող տիղմ տանել ավագանու նիստին

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները այսօր՝ փետրվարի 13-ին, ավագանու նիստի ժամանակ ծծմբական թթու էին բերել նիստերի դահլիճ:

«Շատ սուր հոտ ուներ, խեղդվում էինք այդ հոտից: Հետո մոտեցան քաղաքապետ Տարոն Մարգարյանին  ու վիճաբանություն սկսվեց, բանկաները ջարդվեցին: Հիմա փորձում են դահլիճը մաքրել, որովհետև սարսափելի վիճակ է»,- այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

Նրա խոսքով, տարանների մեջ ծծմբական թթու է եղել՝ միախառնված տիղմի հետ: Այն բերվել է Նուբարաշեն վարչական շրջանից:

Նրանք այսպիսի կոչեր են հնչեցրել. «Այս գարշահոտության մեջ մարդիկ են ապրում, դուք էլ զգացեք այս  հոտը»:

«Մեր ինքնազգացողությունը վատացավ, մենք դուրս եկանք: Այս պահին փորձում են դահլիճը մաքրել, որպեսզի նիստը շարունակենք, բայց պարզ է, որ այդ հոտը դահլիճից դուրս չի գալու: Այս պահին  «Երկիր ծիրանիի» անդամները անվտանգության աշխատակիցների հետ  ներսում են»,- նշեց Անի Սամսոնյանը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել